ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ և ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Authors

  • Արսեն Մարտիրոսյան ՀՀ գլխավոր դատախազություն

Keywords:

մինչդատական վարույթ, քննչական խումբ, դատախազական խումբ, գործի բարդություն, գործի մեծ ծավալ, վերադաս դատախազ, դատախազական խմբի ղեկավար, դատախազական խմբի անդամներ, հանձնարարություն

Abstract

Հոդվածը նվիրված է դատախազական խմբի կողմից մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացման և դատարանում մեղադրանքի պաշտպանության հիմնահարցերին։

Հոդվածի շրջանակներում հեղինակի կողմից քննարկման առարկա է դարձվում դատախազական խումբ ստեղծելու իրավական հիմքերի, ինչպես նաև դատախազական խմբի անդամների և ղեկավարի լիազորությունների հետ կապված հարցերը։ Կատարված ուսումնասիրության արդյունքում հեղինակը առաջարկում է դատախազական խումբ ստեղծելու հիմքերը ենթարկել իրավական կարգավորման՝ սահմանելով, որ որպես այդպիսիք կարող են լինել՝ քննվող քրեական գործի բարդությունը, գործի մեծ ծավալը կամ հասարակական հնչեղությունը։

Միաժամանակ, հեղինակի կողմից առաջարկվում է քրեադատավարական կարգավորման ենթարկել դատախազական խմբի և անդամների լիազորությունները, ինչպես նաև նախատեսել դատախազական խմբի ստեղծման պարագայում՝ այն ստեղծելու մասին վերադաս դատախազի հանձնարարականը դատավարության համապատասխան մասնակիցներին ծանոթացնելու, խմբի յուրաքանչյուր դատախազի բացարկ հայտնելու, ինչպես նաև խմբի կազմը փոփոխելու կառուցակարգեր։

Կատարված ուսումնասիրության արդյունքում հեղինակի կողմից արվում են հստակ առաջարկներ, որոնք միտված են նախ քրեադատավարական օրենքի կատարելագործմանը, գործնականում առաջացող խնդիրների լուծմանը, բացի այդ դատախազական հսղության արդյունավետության բարձրացմանը և դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությունը։

Author Biography

Արսեն Մարտիրոսյան, ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ

Downloads

Published

2021-07-31