ԳՈՒՅՔՆ ՈՒՐԻՇԻ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎՃՌԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.95.068Keywords:
վինդիկացիոն հայց, վտարման հայց, հարկադիր կատարում, սեփականության իրավունք, փաստացի տիրապետում, ապօրինի տիրապետում, անշարժ գույք, իրավունքի գրանցումAbstract
Սույն հոդվածի ուսումնասիրության առարկան են հանդիսանում անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու՝ վինդիկացիոն հայցերով կայացված վճիռների հարկադիր կատարման առանձնահատկությունները։ Հարկադիր կատարումը իրավունքի պաշտպանության գործընթացում որոշիչ փուլերից մեկն է, քանի որ պարտավորեցման հայցատեսակները ենթադրում են փաստացի գործողությունների կատարում: Մասնավորապես, վինդիկացիոն հայցի բավարարումը չի ապահովում խախտված իրավունքի վերականգնումը, իրավունքը վերականգնվում է վճիռը կյանքի կոչելով՝ գույքը սեփականատիրոջը հանձնելով: Սույն հոդվածում քննարկվում են «վտարման» հարկադիր կատարման վարույթը կարգավորող օրենսդրական նորմերը, որոնք լիազորում են հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը գույքից վտարել ոչ միայն վճռի հասցեատիրոջը՝ պատասխանողին(ներին), այլ նաև այն անձանց, ովքեր չեն մասնակցել դատավարությանը, և ում գույքի նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված չէ։ Վտարման մասին վճիռը երրորդ անձնանց նկատմամբ տարածելու մասին կարգավորումը հիմք է տալիս պնդել, որ սեփականատիրոջ և անորոշ անձանց միջև ծագում են բացարձակ պաշտպանիչ իրավահարաբերություններ, մինչդեռ գերկշռող մոտեցումը այն է, որ պաշտպանիչ հարաբերությունները հարաբերական են: Ուստի քննարկվող կարգավորումը հետաքրքիր է ոչ միայն պրակտիկ, այլ նաև դոկտրինալ տեսանկյունից: Նշված իրավանորմը ուսումնասիրվում է դատական ակտի՝ միայն դատավարության մասնակիցների համար պարտադիր լինելու և սեփականությունից անձին միայն դատական կարգով զրկելու սկզբունքների լույսի ներքո։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.