ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ

Authors

  • Դավիթ Մելքոնյան Ереванский государственный университет

Keywords:

ցուցմունքի դեպոնացում, դատարան, մեղադրյալ, բացակայող վկա, հակընդդեմ հարցում

Abstract

Հոդ­վա­ծը նվիր­ված է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան քրեա­կան դա­տա­վա­րութ­յան նոր օ­րենսգր­քի նո­րա­մու­ծութ­յուն­նե­րից մե­կին՝ ցուց­մուն­քի դա­տա­կան դե­պո­նաց­ման ինս­տի­տու­տին: Հե­ղի­նակն ար­ձա­նագ­րում է, որ քր. դատ. օր.-ում ամ­րագր­ված՝ ցուց­մուն­քի դա­տա­կան դե­պո­նաց­ման մո­դելն ըստ էութ­յան միտ­ված է եր­կու հիմ­նա­կան նպա­տա­կի՝ ա­պա­հո­վել մե­ղադր­յա­լի հա­կընդ­դեմ հարց­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման ռեալ հնա­րա­վո­րութ­յու­նը և մ­յուս կող­մից՝ էա­կա­նո­րեն ընդ­լայ­նել պաշտ­պա­նութ­յան կող­մի դա­տա­վա­րա­կան հնա­րա­վա­րութ­յուն­նե­րը՝ պաշտ­պա­նին հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռե­լով մինչ­դա­տա­կան վա­րույ­թի ըն­թաց­քում դե­պո­նաց­նել պաշտ­պա­նութ­յան կող­մի վկա­յի ցուց­մուն­քը: Ի տար­բե­րութ­յուն այ­սօր առ­կա կար­գա­վո­րում­նե­րի, երբ մինչ­դա­տա­կան վա­րույ­թի ըն­թաց­քում ա­պա­ցույց հա­վա­քե­լը վա­րույթն ի­րա­կա­նաց­նող մար­մի մե­նաշ­նորհն է, քր. դատ. օր.-ում ցուց­մուն­քի դե­պո­նաց­ման մո­դելն ըստ էութ­յան պաշտ­պա­նին ևս հ­նա­րա­վա­րութ­յուն է տա­լիս ոչ միայն ա­պա­ցույց ձեռք բե­րել, այլև ար­դեն իսկ մինչ­դա­տա­կան վա­րույ­թի ըն­թաց­քում դա­տա­կան ամ­րագր­ման են­թար­կել այդ ա­պա­ցույ­ցը՝ էա­պես դժվա­րաց­նե­լով հե­տա­գա­յում դրա ձեռք­բեր­ման ըն­թա­ցա­կար­գի ի­րա­վա­չա­փութ­յու­նը վի­ճար­կե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից:

Ըն­դու­նե­լով, որ այս ինս­տի­տու­տը նոր է հայ­րե­նա­կան դա­տա­վա­րութ­յան հա­մար և դ­րա պրակ­տիկ գոր­ծարկ­ման ըն­թաց­քում կա­րող են ի հայտ գալ չնա­խա­տես­ված խնդիր­ներ, հե­ղի­նակն ար­ձա­նագ­րում է, որ օ­րենսդ­րո­րեն ամ­րագր­ված ե­րաշ­խիք­նե­րի լայն հա­մա­կար­գը կոչ­ված է հնա­րա­վո­րինս չե­զո­քաց­նել հնա­րա­վոր խնդիր­նե­րը:

Author Biography

Դավիթ Մելքոնյան, Ереванский государственный университет

ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի

ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու

Published

2021-10-08