ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ՝ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Keywords:
դատական փորձաքննություն, հատուկ գիտելիքներ, քրեադատավարական օրենսգիրք, օրենսդրական փոփոխություններ, փորձագետAbstract
Հոդվածը նվիրված է դատական փորձագիտության տեսության և կրիմինալիստիկայի գիտության հրատապ հիմնախնդիրներից մեկին՝ փորձաքննությանների քրեադատավարական իրավակարգավորումներին: Կատարվում է համեմատական վերլուծություն ՀՀ գործող և ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքերի (այսուհետև՝ նաև ՔԴՕ) դրույթների վերաբերյալ: Ներկայացված է հայեցակարգային նոր մոտեցումներ մասնագետի՝ փորձագետի կարգավիճակի, իրավասությունների, ինչպես նաև նրա դերի և փորձաքննությունների կատարման հիմքերի մասին: Քնննության են ենթարկվում այն դրույթները, որոնք նախատեսված են ինչպես գործող, այնպես էլ նոր ընդունված Օրենսգրքերով: Նշվում է, որ ի հայտ եկած հարցերն ունեն ինչպես տեսական, այնպես էլ իրավական ու գործնական նշանակություն: Ընդգծվում է, որ ՀՀ նոր ՔԴՕ իրավական կարգավորման շրջանակում փորձաքննությունները ներկայացված են առանձին գլխով՝ որպես առանձին դատավարական (ապացուցողական) գործողություն՝ ի տարբերություն գործող ՔԴՕ-ի, որում փորձաքննության նշանակումը և կատարումը կարգավորվում են որպես առանձին քննչական գործողություն:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Государство и право
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.