ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ՝ ՊԱՐՏՔԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՎԿԱՅՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՎ

Authors

  • Քրիստինե Գաբուզյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/SL/2021.91.086

Keywords:

հայցային վաղեմություն, պարտքի ճանաչումը վկայող գործողու¬թյուններ, էստոպել, հայցային վաղեմության ժամկետի հոսքի ընդհատում, վերսկսում

Abstract

Սույն հոդվածում քննարկվում է հայցային վաղեմության ժամկետի ընդհատումը պարտքի ճանաչումը վկայող գործողությունների կատարմամբ: Քննարկվում են այն հիմնական չափանիշները, որոնց պետք է բավարարի այս կամ այն գործողությունը որպես պարտքի ճանաչում որակվելու համար և որոնց բացակայությունը գործնական խնդիրների մեծ ռիսկեր է պարունակում: Այս տեսանկյունից կարևորվում է պարտքի ճանաչման, մասնավորապես՝ դրա բնույթի, բովանդակության վերաբերյալ հստակությունն ու հետագայում պարտավորությունը կատարելու կամքի արտահայտումը:

Բացի այդ, քաղաքացիական շրջանառությունը դյուրինացնելու, ինչպես նաև պարտապանի մոտ ձևավորված ակնկալիքների պաշտպանությունն ապահովելու նպատակով առաջարկվում է նախատեսել նաև հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո կատարված պարտքի ճանաչմամբ հայցային վաղեմության ժամկետի հոսքը նորից սկսելու կառուցակարգ:

Author Biography

Քրիստինե Գաբուզյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2022-02-15

Issue

Section

Articles