ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2021.91.095Keywords:
ապրանքային նշան, ծագման գործառույթ, շփոթության առաջացում, անբարեխիղճ մրցակցություն, մրցակցային իրավունքAbstract
Հոդվածը նվիրված է ապրանքային նշանների օգտագործմամբ շփոթության առաջացման՝ որպես անբարեխիղճ մրցակցության առանձին դրսևորման հիմնախնդիրների ուսումնասիրությանը և վերլուծությանը։ Հոդվածում ներկայացվում են ապրանքային նշանների կատարած գործառույթները՝ որպես ելակետային գործառույթ առանձնացնելով ծագման գործառույթը և դրանով պայմանավորելով ապրանքային նշանների պաշտպանության անհրաժեշտությունն ու ծավալը։
Տեսական աղբյուրների, օրենսդրության, հայրենական և արտասահմանյան դատական պրակտիկայի հիման վրա աշխատանում բացահայտվում և վերլուծվում են ապրանքային նշանների օգտագործմամբ շփոթության առաջացման պայմանները մրցակցային իրավունքում, ինչպես նաև քննարկվող հարցի համատեքստում ներկայացվում են ապրանքային նշանների իրավական պահպանության առանձնահատկությունները։
Հոդվածում հեղինակները ներկայացնում են մի շարք գիտագործնական եզրահանգումներ, որոնք կարող են ուղենշային լինել իրավակիրառ պրակիկայի համար, ինչպես նաև օգտագործվել մրցակցային իրավունքի այս ինստիտուտի հետագա օրենսդրական բարեփոխման համար։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.