ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Authors

  • Արուս Հայրապետյան ՀՀ Սահմանադրական դատարան

DOI:

https://doi.org/10.46991/SL/2021.91.064

Keywords:

առեւտրային գաղտնիք, լիցենզային պայմանագիր, տեղեկատվություն, տեղեկություն, նուու-հաու

Abstract

Հոդվածը քննարկում է առեւտրային գաղտնիքի տնօրինման ամենատարածված եղանակը՝ առեւտրային գաղտնիքի փոխանցումը եւ վերջինիս եղանակները: Որպես առևտրային գաղտնիքի փոխանցման ամենատարածված եղանակ առավել մանրամասն քննարկվում է  առևտրային գաղտնիքի փոխանցումը պայմանագրի միջոցով:            Բացահայտվում է վերջինիս բնույթը, քննարկման առարկա են դառնում առևտրային գաղտնիքի փոխանցման վերաբերյալ պայմանագրի եւ լիցենզային պայմանագրի հարաբերակցության հարցերը, եւ արդյունքում առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում որպես առևտրային գաղտնիքի փոխանցման պայմանագիր նախատեսել ոչ թե լիցենզային պայմանագիրը, այլ այնպիսի պայմանագիր, որը հենց նվիրված կլինի առևտրային գաղտնիքի փոխանցմանը եւ կարտացոլի վերջինիս էությունն ու առանձնահատկությունները: Այդ պայմանագիրը առաջարկվում է անվանել հենց առեւտրային գաղտնիքի փոխանցման պայմանագիր:

Հաշվի առնելով ներկայացված նկատառումները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1166-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ՝ տալով նրան <<Առևտրային գաղտնիքի փոխանցման պայմանագիրը>> վերտառությունը եւ նվիրելով վերջինիս համապարփակ կարգավորմանը. հոդվածի առաջարկվող բովանդակությունը եւս շարադրված է:

 Բացի այդ հոդվածում ներկայացված են նաեւ հեղինակի կողմից սահմանված առևարային գաղտնիքի փոխանցման պայմանագրի հատկանիշները, տարրերը և վերջինիս որոշ այլ առանձնահատկություններ:

Author Biography

Արուս Հայրապետյան, ՀՀ Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանի անհատական
դիմումների վերլուծության  բաժնի պետ,
ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս

 

Downloads

Published

2022-02-15

Issue

Section

Articles