ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԵԼԱԿԵՏ (ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ)
DOI:
https://doi.org/10.46991/SL/2022.92.108Keywords:
իրավունքի մեկնաբանում, տեքստ, համատեքստ, իրավաբանական հերմենևտիկա, հերմենևտիկ շրջան, նորմատիվ իրավական ակտ, քրեաիրավական նորմAbstract
Նորմատիվ իրավական ակտերը պարունակում են հատուկ տերմինաբանություն, որը հաճախ միանշանակ չի ընկալվում, գնահատողական հասկացություններ, որոնք պահանջում են հստակեցում կոնկրետ դեպքի առնչությամբ, երկիմաստ բառեր և արտահայտություններ, որոնք օրենսդրական տեխնիկայի կանոնների ոչ ճիշտ կիրառման արդյունք են: Բացի այդ, իրավական նորմերը փոխկապակցված են, դրանք կիրառվում են համակարգված ձևով, ինչը պահանջում է կիրառվող նորմերի միջև բովանդակային և տրամաբանական կապերն ի հայտ բերելու անհրաժեշտություն: Այս ամենը պայմանավորում է իրավունքի մեկնաբանման անհրաժեշտությունը:
Հոդվածը նվիրված է իրավական նորմի մեկնաբանման հիմքերից մեկի՝ իրավական կարգավորման համատեքստի ուսումնասիրությանը։ Հեղինակը բացահայտում է հերմենևտիկայի այնպիսի ընդհանուր հասկացությունների բովանդակությունը, ինչպիսիք են տեքստը, համատեքստը, հերմենևտիկ շրջանը։ Հոդվածում բացահայտվում են իրավական տեքստերի մեկնաբանման առանձնահատկությունները, ուսումնասիրվում են համատեքստի ազդեցությունը իրավական նորմի տեքստի ընկալման վրա: Տեսական դատողությունները զուգակցվում են քրեաիրավական նորմերի մեկնաբանման կոնկրետ օրինակներով։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.