ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

Authors

  • Գոռ Հովհաննիսյան Հագենի համալսարան (Բեռլին)

DOI:

https://doi.org/10.46991/SL/2022.92.047

Keywords:

համաչափության սկզբունք, լեգիտիմ նպատակ, լեգիտիմ միջոց, պիտանիություն, անհրաժեշտություն, չափավորություն, համադրում

Abstract

Համաչափության սկզբունքի ստուգումը հանրային-իրավական վեճերի մեծ մասում պարտադիր է։ Այդ պատճառով այն պարտադիր է նաև իրավաբանական խնդիրներ լուծելիս։ Ինչպես պրակտիկայում, այնպես էլ խնդիրներ լուծելիս պետք է մանրակրկիտ վեր հանել գործի փաստական հանգամանքները և լավ փաստարկված ձևով օգտագործել դրանք։ Ու սա և՛ դատավորների, և՛ ուսանողների համար մեծ բարդություն է։ Նրանք փաստարկները պատմվածքի նման շարում են իրար հետևից ու վեճերը լուծում են «աչքաչափով»։

Համաչափության սկզբունքի ճիշտ ստուգումը սովորելը կարևոր է, այսպիսով, վարչաիրավական և սահմանադրաիրավական (հիմնական իրավունքների վերաբերյալ) վեճեր (խնդիրներ) լուծելու համար։ Ընդ որում, կարևոր է ոչ միայն անգիր սովորել ստուգման հաջորդական քայլերը, այլ նաև իսկապես հասկանալ դրանց պահանջները։ Ուսանողները խնդիրների լուծման այս հատվածում կարող են ցուցադրել իրենց մտածելու և տրամաբանելու կարողությունը, ինչպես նաև, օրինակ, այլընտրանքներ փնտրելիս՝ իրենց հնարամտությունը և պրակտիկ ըմբռնումը։ Բացի այդ, պետք է իմանալ, որ համաչափության սկզբունքի ստուգումը տարբերվում է՝ կախված նրանից, թե ստուգվում են իրավանորմերը (օրենսդրական ակտերը), թե դրանց կիրառումը (օրինակ՝ հանրային կառավարման մարմինների կողմից)։

Author Biography

Գոռ Հովհաննիսյան, Հագենի համալսարան (Բեռլին)

Հագենի համալսարանի գերմանական և եվրոպական
սահմանադրական և վարչական իրավունքի,
ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ,
իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին),
կառավարման գիտությունների մագիստրոս (Շպայեր)

Downloads

Published

2022-05-31

Issue

Section

Articles