ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Authors

  • Նորայր Ավագյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/SL/2022.92.062

Keywords:

առանձին տեսակի վարչական վարույթ, վարչական վարույթի առանձնահատկություններ, վարչարարության արդյունավետություն, վարչարարության հատուկ կանոններ

Abstract

Հեղինակը «Վարչական վարույթի առանձին տեսակների առանձնահատկությունների ընդհանուր բնութագիրը» հոդվածում իրականացրել է վարչական վարույթի առանձին տեսակների առանձնահատկությունների իրավական հիմքերի, դրանց սահմանների և հնարավոր սահմանափակումների համալիր հետազոտություն։ Հոդվածում ընդգծվել են այն հիմնարար որակները, որոնք կարող են պիտանի լինել հայրենական օրենսդրությունը կանխատեսելի չափանիշներով բարելավելու համար։

Հոդվածում հեղինակն առաջ է քաշել հետևյալ հիմնավորված դիրքորոշումները

  • վարույթի առանձնահատկությունները հանրային իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման համար առանձին ոլորտներում վարչարարության հատուկ կանոններ են,
  • առանձին տեսակի վարույթներում անձինք երաշխավորված են սահմանադրությամբ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված իրավունքների ու ազատությունների պաշտպանության հիմնարար դրույթներով,
  • վարույթի առանձնահատկություններ սահմանելու իրավաչափ նպատակը այդ ոլորտում վարչարարության արդյունավետության և անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության կառուցակարգերի բարելավումն է,
  • վարույթի առանձնահատկություններ սահմանելիս անհրաժեշտ է պահպանել վարչարարության արդյունավետությանը ծառայող և անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը ծառայող կարգավորումների միջև ողջամիտ հավասարակշռությունը,
  • վարչական վարույթի առանձնահատկությունները կարող են սահմանվել բացառապես օրենքով կամ միջազգային պայմանագրերով։

Author Biography

Նորայր Ավագյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2022-05-31

Issue

Section

Articles