ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Authors

  • Անահիտ Մանասյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/SL/2022.92.022

Keywords:

խորհրդարանական, նախագահական և կիսանախագահական կառավարման ձևեր, սահմանադրական բարեփոխումներ, սահմանադրական և քաղաքական մշակույթ, քաղաքականություն, իրավական կոնվերգենցիա

Abstract

Հոդվածում քննարկվում են կառավարման ձեւի զարգացման մեթոդաբանական առանձնահատկությունները սահմանադրական կայունության համատեքստում։ Հեղինակը եզրահանգում է, որ կառավարման ձեւերի առնչությամբ խոսելիս մեր հասարակական համակարգում հաճախ ենք առաջնորդվում միֆային պատկերացումներով, որպիսիք ունեն հաղթահարման անհրաժեշտություն եւ չեն կարող ընկած լինել նշված հարցին առնչվող բարեփոխումների հիմքում։ Նշվում է, որ ժամանակակից աշխարհում ընթացող կոնվերգենցիայի երեւույթների արդյունքում կառավարման մոդելները միմյանցից փոխառել են նախկինում իրենց ոչ բնորոշ մեխանիզմներ, և այդ առումով շատ դեպքերում նկատելի է վերջիններիս մերձեցում։ Դոկտրինալ տեսանկյունից հեղինակն առավել ընդունելի է համարում դասական կառավարման ձեւերը։ Միեւնույն ժամանակ, գտնում է, որ մեր հասարակական համակարգում առկա խնդիրները, որոնց լուծման նպատակով անընդհատ կատարվում են կառավարման ձեւի փոփոխություններ, իրենց լուծումը չեն ստանալու նույն տրամաբանությամբ իրականացվող նոր բարեփոխումների պայմաններում։ Ուստի Հայաստանի Հանրապետությունում կառավարման մոդելի հետագա կատարելագործման առումով քննարկվող հարցի առանցքն անհրաժեշտ է տեղափոխել կառավարման այս կամ այն ձեւի միջեւ ընտրություն կատարելու հանգամանքից, եւ հիմնական ուշադրությունը կենտրոնացնել իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման մեխանիզմների կատարելագործման, սահմանադրական ու քաղաքական ավանդույթների եւ մշակույթի ձեւավորման ու արմատավորման հանգամանքի վրա։ 

Author Biography

Անահիտ Մանասյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ սահմանադրական իրավունքի
ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու,
Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ

Downloads

Published

2022-05-31

Issue

Section

Articles