ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՀԱՅՑԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2022.92.095Keywords:
նախնական ապահովման միջոցներ, հայցի ապահովման միջոցներ, իրավասու մարմին, ապօրինի ակտիվների սառեցում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ, հակընդդեմ ապահովում, համաչափության սկզբունքAbstract
Ապօրինի ծագում ունեցող ակտիվների բռնագանձման երաշխիքներից է նման ակտիվների հայտնաբերման և սառեցման գործուն կառուցակարգերի ներդրումը: Ի տարբերություն քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող վեճերի դատական կարգով քննությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը բաղկացած է իրար հաջորդող փուլերից, որոնք ընդգրկում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության և բռնագանձման գործընթացները: Հոդվածում քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում հայցի նախնական ապահովման միջոցների կիրառման առանձնահատկությունները։ Վերլուծվել է հայցի նախնական ապահովման միջոցների և հայցի ապահովման միջոցների կիրառման հարաբերակցությունը։ Ներկայացվել են այն նախապայմանները, որոնց առկայության դեպքում իրավասու մարմինը կարող է դիմել նախնական ապահովման միջոցների կիրառման համար և այն հարցերի շրջանակը, որոնք դատարանը պետք է պարզաբանի դիմումի քննության շրջանակներում։ Հաշվի առնելով նախնական ապահովման կիրառման երկար ժամկետը՝ առաջարկվել է նախնական ապահովման միջոցների կիրառման փուլում ներդնել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարման և պահպանման կառուցակարգեր։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.