ՔՆՆԻՉԻՆ ՎԱՐՈՒՅԹԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ` ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝ ԸՍՏ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԵՎ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
DOI:
https://doi.org/10.46991/SL/2022.92.088Keywords:
քննիչ, քրեական վարույթ, քրեական դատավարություն, վարույթից հեռացնել, օրենքի կոպիտ խախտում, մինչդատական վարույթի բնականոն ընթացքի խաթարումAbstract
Հոդվածում քննարկման առարկա են դարձել օրենսդրական այն նորմերը, որոնք հնարավորություն են տալիս հսկող դատախազին՝ քննիչին հեռացնելու տվյալ գործով քրեական վարույթին մասնակցելուց:
Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ինչպես գործող, այնպես էլ նոր քրեադատավարական օրենսգրքերում ամրագրում ստացած` քննիչին վարույթից հեռացնելու հիմքերը: Հեղինակի կողմից ընդունելի է համարվել այն մոտեցումը, որ օրենքի ցանկացած խախտում քննիչին վարույթից հեռացնելու հիմք չի կարող լինել, որպիսի մոտեցումն էլ, ըստ էության, իր ամրագրումն է ստացել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում:
Կատարված հետազոտության շրջանակներում բացահայտվել են նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում ամրագրված քննիչին վարույթից հեռացնելու` օրենքի կոպիտ խախտման հանգեցնող հիմքերը:
Կատարված ուսումնասիրության արդյունքում հեղինակը եզրահանգել է, որ նոր քրեադատավարական օրենսգրքում քննիչին վարույթից հեռացնելու հիմքերը առավել որոշակի են ամրագրվել, ինչն անկասկած կբացառի ցանկացած խախտման դեպքում դատախազական նման ակտի կիրառման հնարավորությունը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.