ՎՆԱՍԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

Authors

  • Միքայել Մելքումյան ՀՀ վարչական դատարան

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2022.93.081

Keywords:

վնաս, հասկացություն, նյութական, բարոյական, տեսակ, տուժող կողմ, հատուցում, իրավահարաբերություն

Abstract

Փոխհատուցման ինստիտուտը կենսական նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Վնաս հատուցումը հիմնական հասկացությունն է, քանի որ մի կողմից այն անփոխարինելի պայման է այդ իրավահարաբերությունների առաջացման համար, իսկ մյուս կողմից՝ թույլ է տալիս տարբերել իրավահարաբերությունները խախտված կողմի իրավունքների վերականգնմանն ուղղված այլ իրավահարաբերություններից։

Վնասը սովորաբար սահմանվում է որպես գույքի կամ անձնական օգուտի սահմանափակում: Ըստ այդմ՝ տարբերվում են վնասի երկու տեսակ՝ նյութական և ոչ նյութական, որոնք հավասարապես ենթակա են հատուցման դրա հատուցման համար պատասխանատու սուբյեկտների կողմից։

Ամփոփելով աշխատության մեջ արված եզրահանգումները՝ կարելի է փաստել, որ սուբյեկտիվ իրավունքի ցանկացած խախտում առաջացնում է վնաս, յուրաքանչյուր իրավունք ենթակա է առանձին պաշտպանության, իսկ իրավունքի խախտմամբ պատճառված վնասը, այդ թվում՝ հոգեկան տառապանքը, ենթակա է հատուցման։

Author Biography

Միքայել Մելքումյան, ՀՀ վարչական դատարան

դատավոր

Downloads

Published

2022-11-11