ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃՌԻ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԻՄՔ ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2022.93.041Keywords:
Նյու Յորքի 1958թ. կոնվենցիա, արբիտրաժի վճռի ճանաչում և կատարում, հանրային կարգ, հանրային կարգի վերապահում, դատական վերահսկողությունAbstract
Արբիտրաժի վճռի ճանաչումն ու կատարումը բացառող հիմք հանդիսացող հանրային կարգի վերապահման ինստիտուտը դիտարկվում է որպես պետական դատական վերահսկողության միջոց և պետության դատական ինքնիշխանության տարր: Հանրային կարգի հստակ սահմանումն ու հանրային կարգի վերապահման հստակ իրավական բովանդակությունը բացակայում են, սակայն նշյալ հարցերը պրակտիկայում և գիտության մեջ լայն քննարկումների առարկա են: Հանրային կարգի վերապահումը հաճախ մեկնաբանվում է որպես հակասություն ներպետական հանրային կարգի հետ, որը ներառում է հակասությունը իրավունքի ընդհանուր սկզբունքներին, սակայն չի սահմանափակվում դրանով (ներպետական հանրային կարգ): Արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման գործերով ՀՀ դատարանը պարտավոր է ինքնուրույն՝ ex officio ստուգել ՀՀ հանրային կարգին հակասության առկայությունը և այդպիսի հակասության առկայության պարագայում մերժել արբիտրաժի վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը: Ընդ որում ՀՀ-ում որդեգրված մոտեցմամբ հանրային կարգը դիտարկվում է որպես ներպետական հանրային կարգ, որի իրավական բովանդակությունը դեռ ենթակա է բացահայտման ՀՀ դատարանների կողմից յուրաքանչյուր քննվող գործով` հաշվի առնելով համապատասխան գործի հանգամանքները:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.