ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2022.94.040

Keywords:

ռազմական դրություն, զորահավաք, մարտական գործողություններ, ռազմականացված մարմիններ, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, քրեակատարողական ծառայություն, փրկարար ծառայություն

Abstract

Հոդվածում քննարկվում է հարցը, թե Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումների համատեքստում ով է կրում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու իրավական պարտականություն, դրված է արդյոք այդպիսի պարտականություն տարբեր ռազմականացված մարմինների վրա, այդ թվում՝ Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, քրեակատարողական և փրկարարական ծառայություններ: Տվյալ վերլուծության արդիականությունը հատկապես պայմանավորված է նրանով, որ 2020 թվականի սեպտեմբերի-նոյեմբեր ամիսներին վերը նշված մարմինների (նշված պարագայում խոսքը, իհարկե, չի վերաբերում Ոստիկանության զորքերի կամ սահմանապահ զորքի ներկայացուցիչներին. մարտական գործողություններին նրանց մասնակցության իրավական նորմերը հստակ նախատեսված են և նույնպես կներկայացվեն հոդվածում) ներկայացուցիչներն Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիվ հարձակումներին դիմակայելու, հայրենիքի պաշտպանության պարտքի կատարման նպատակներով մասնակցել են մարտական գործողություններին:

 

Author Biography

Համլետ Հարությունյան, ՀՀ գլխավոր դատախազություն

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ,
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող
գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ

Downloads

Published

2023-02-21