ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2022.93.054Keywords:
երեխայի լավագույն շահ, ընտանեկան կյանք, Բարձրագույն դատական խորհուրդ, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, երեխայի բնակության վայր, երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունք, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքAbstract
Օտարերկրյա դատարանների կողմից երեխայի լավագույն շահի կիրառման ապահովման, մեկնաբանության, ինչպես նաև լավագույն շահերի ոտնահարման դեպքերը ուսումնասիրելու հիմնական նպատակն է բացահայտել, թե ինչ կերպ են դատարանները ընկալում և կիրառում երեխայի լավագույն շահի սկզբունքը երեխային վերաբերող վեճերը լուծելիս, ինչպես նաև պարզել, թե ինչ կերպ են խախտվում կամ անտեսվում երեխաների լավագույն շահերը դատարանների կողմից, վեր հանել դրա պատճառները և ապահովել պետության կողմից նման խախտումների բացահայտման, դրանք իրավական գնահատականի արժանացնելու, և հատկապես դատարանների կողմից երեխայի լավագույն շահերի «անտեսման» կանխարգելման համար սահմանել գործուն մեխանիզմներ թե´ օրենսդրական, թե´ գործնական գործունեության ընթացքում:
Սույն հոդվածում լուսաբանված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, որոնցում վերլուծվել է «երեխայի լավագույն շահ» հասկացությունը որպես նյութական իրավունք, դատավարական իրավունք, դատավարական սկզբունք և դատավարական կանոն:
Առաջարկվել է նշված դատավարական կանոնը փոխառել, ըստ այդմ՝ կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կընձեռեն կանխել դատարանների կողմից երեխայի լավագույն շահերի անտեսումը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.