«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐՐԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2022.94.047

Keywords:

դատական պաշտպանության իրավունք, արդար դատաքննության իրավունք, արդարադատություն, արդարադատության մատչելիության սկզբունք, դատարանի մատչելիության իրավունք, արդարադատության մատչելիության սկզբունքի տարրեր

Abstract

Հոդվածում հեղինակը բացահայտել է արդարադատության մատչելիության սկզբունքի էությունը,
հիմնավորել, որ այն ոչ թե արդար դատաքննության իրավունքի, այլ դատական պաշտպանության իրավունքի
բաղադրիչ է, անդարադարձել է արդարադատության մատչելիության սկզբունքի նեղ և լայն
մեկնաբանություններին, նշել, որ այս սկզբունքի նեղ մեկնաբանության դեպքում միայն այն չի կարող
նույնանալ դատարանի մատչելիության իրավունքի (դատարանի իրավունքի) հետ: Հոդվածում հեղինակը
ներկայացրել է արդարադատության մատչելիության սկզբունքն ընդգրկող տարրերը, գիտահետազոտական
աշխատություններում դրա տարբեր դասակարգումներին: Ամփոփելով արդարադատության մատչելիության
սկզբունքին առնչվող գիտագործնական մոտեցումները՝ հեղինակը հոդվածում տվել է արդարադատության
մատչելիության սկզբունքի հասկացությունը, այն ընդգրկող տարրերից առանձնացրել է իրավական,
դատարանակազմական, ընթացակարգային, տնտեսական, կազմակերպչական տարրերը:

Author Biography

Տաթևիկ Սիրադեղյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ

Downloads

Published

2023-02-21