ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2022.94.030Keywords:
Վարչարարության բողոքարկման իրավունք, բողոքարկման սուբյեկտներ, պատշաճ վարչարարության իրավունք, իրական շահագրգռվածությունAbstract
Վարչարարության բողոքարկման սուբյեկտների շրջանակը սերտորեն կապված է իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների, ինչպես նաև պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքի և դրա անբաժան մասը հանդիսացող՝ վարչարարության բողոքարկման իրավունքի հետ։ Սույն գիտական հոդվածում ներպետական և արտասահմանյան տեսական աղբյուրների, ներպետական օրենսդրության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և ներպետական դատարանների պրակտիկայի վերլուծության արդյունքում քննարկվում են վարչարարության բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի որոշման չափանիշները։ Արդյունքում հեղինակը եզրակացնում է, որ վարչարարության բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի որոշման հիմնական չափանիշը պետք է լինի «իրական շահագրգռվածության» առկայությունը։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.