ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՊԵՍ ՏԵՍԱԿԱՆԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՊԵՍ ՓՈՐՁՆԱԿԱՆԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2022.94.006Keywords:
Իրավունք, իրավական հնարավորություն, իրավական իրականություն, հնարավորություն, իրականություն, դիալեկտիկական կատեգորիաներ, տեսական, փորձնական, իրավական իրողություն, սոցիալական իրականություն, իրավունքի փիլիսոփայությունAbstract
«Հնարավորություն» և «իրականություն» կատեգորիաների միջոցով մենք հնարավորություն ենք ստանում ներթափանցելու իրավունքի էության մեջ, դիտարկելու իրավունքը շարժման մեջ, վեր հանելու իրավական երևույթների և իրողությունների զարգացման օրինաչափությունները և ըստ այդմ՝ նախագծելու իրավակարգավորման արդյունավետ կառուցակարգերի ներդրման կամ իրավունքի և օրենքի կենսագործման արդյունավետության բարձրացման ուղիներ: Հոդվածում հեղինակը գտնում է, որ հնարավորության և իրականության էությունը և բովանդակությունը համալիր կարող են բացահայտվել միայն փոխհարաբերության մեջ, որտեղ իրականությունը հանդես է գալիս որպես ձև կամ տեսական մակարդակ, որին գալիս է լրացնելու հնարավորությունը որպես նյութ (մատերիա) կամ փորձնական մակարդակ: «Իրավական հնարավորություն» և «իրավական իրականություն» կատեգորիաների փոխհարաբերությունը, հեղինակը դիտարկում է իրավունքի տարբեր առումներով, ինչպես նաև հատուկ անդրադարձ է կատարվում «իրավական իրողություն» և «իրավական իրականություն» հասկացությունների բովանդակության տարբերակման խնդրին:
Հոդվածում ներկայացված եզրակացության համաձայն՝ իրավական իրականությունը իրավական համակարգի նյութականացված մասն է, սակայն իրավական իրողության մեջ գոյություն ունեցող ոչ բոլոր իրավական երևույթներն են ունակ կենսագործվելու իրավական իրականության մեջ և, հետևաբար, իրավունքում հնարավորության և իրականության փոխհարաբերության խնդրի տեսական ըմբռնումը, անկասկած, գործնական նշանակություն ունի՝ բարձրացնել հասարակության մեջ իրավունքի կենսագործման արդյունավետությունը։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.