ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՏԻՊԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2022.94.084%20

Keywords:

կորպորատիվ տիպի իրավաբանական անձ, կորպորացիա, կառավարման մարմիններ, վենչուրային ֆոնդ, հրեշտակ ներդրող, վենչուրային բաժնետիրական ընկերություն

Abstract

Սույն գիտական աշխատանքը նվիրված է կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց (կորպորացիաների) էության և հատկանիշների ուսումնասիրությանը, կորպորատիվ տիպի և այդպիսին չհանդիսացող իրավաբանական անձանց տարբերակիչ հատկանիշների վերհանմանը, կորպորացիաների կառավարման մարմինների հատկանիշների և բովանդակության բացահայտմանը։ Աշխատանքի մեջ հետազոտվել են կորպորացիաներին և դրանց առանձնահատկությունների վերաբերող ներպետական և արտասահմանյան երկրների օրենսդրական կարգավորումները, պրակտիկան, ինչպես նաև տեսաբան-գիտնականների աշխատությունները։

Վերոգրյալի արդյունքում սահմանվել են կորպորացիաների հասակցությունը և վերջինների առանձնահատկությունները։ Աշխատության մեջ բացահայտվել և վերլուծվել են կորպորացիաների կառավարման մարմինների համակարգը և դրա առանձին բաղադրիչները՝ իրենց ներհատուկ առտանձահատկություններով և դասակարգումներով։

Վենչուրային ֆոնդերի (այդ թվում՝ հրեշտակ ներդրողների) և վենչուրային կապիտալի վերաբերյալ արտասահմանյան և առաջին հերթին ամերիկյան օրենսդրության հետազոտության արդյունքում առաջարկվել է ԱՄՆ-ում գործող C Corp կորպորացիաների համանմանությամբ ներդնել վենչուրային բաժնետիրական ընկերությունների հայեցակարգը՝ որպես բաժանետիրական ընկերության հատուկ տեսակ՝ մի շարք բնութագրիչ առանձնահատկությունների հաշվառմամբ։

Author Biography

Karen Meliksetyan, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2023-02-21