ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2022.94.069

Keywords:

զբոսաշրջային արդյունք, զբոսաշրջային փաթեթ, պայմանագիր, զբոսաշրջային ծառայություն, իրավահարաբերության օբյեկտ

Abstract

Հոդվածում քննարկվում են զբոսաշրջային արդյունքի և զբոսաշրջային փաթեթի էության և դրանց հարաբերակցության որոշ հիմնախնդիրներ: Հեղինակը մատնանշում է զբոսաշրջային գործունեության սուբյեկտի և սպառողի պայմանագրային հարաբերությունների օբյեկտի հարցում «Զբոսաշրջության և զբոսշրջային գործունեության մասին» օրենքի դրույթների հակասականությունը: Ուսումնասիրության արդյունքում հեղինակն առաջարկում է զբոսաշրջային փաթեթի հասկացությունը չսահմանափակել կոնկրետ զբոսաշրջային ծառայությունների թվարկմամբ և դրանց նվազագույն տևողության ամրագրմամբ՝ նաև այն զբոսաշրջային ծառայությունների համալիրների մատուցման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումն ապահովելու նպատակով, որոնք ձևավորվում են սպառողի պատվերով և ճանապարհորդության նպատակի հաշվառմամբ:

Author Biography

Եվա Սաղոյան, ՀՀ արդարադատության նախարարություն

ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ,
ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի
փորձաքննության գործակալության գերատեսչական
իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ

Downloads

Published

2023-02-21