IN REM ՀԱՅՑԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2022.94.122

Keywords:

In rem հայց, ապօրինի ծագում ունեցող գույք, չբացատրվող հարստացում, In rem բռնագանձում, գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկած, հավանականությունների հավասարակշռում

Abstract

Հայրենական իրավական համակարգում վերջերս ներդրված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը հանդիսանալով in rem հայցի յուրահատուկ դրսևորում, անձի դատավարական երաշխիքների և հիմնարար իրավունքների ապահովման պարագայում անփոխարինելի գործիք կարող է դառնալ հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված ակտիվների բռնագանձման համար։ Ներպետական կարգավորումները համադրելով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող մոդելների հետազոտության հետ, մի շարք հիմնահարցեր են վեր հանվել։ Հոդվածում քննարկվում է in rem հայցի դրսևորման առանձնահատկությունները և դասական in rem հայցից դրա տարբերակումները։ Առաջարկվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը կարգավորել որպես քաղաքացիական դատավարության տարբերակված ձև՝ հաշվի առնելով վարույթի դատավարական ձևի առանձնահատկությունները, ինչը կնպաստի այս ինստիտուտի կայացմանը և միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը։

Author Biography

Մերի Խաչատրյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2023-02-21