«ԿԱՏԱՐՈՒՄ» ԵՎ «ԿԱՏԱՐՈՂ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

  • Մարիամ Այվազյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2022.93.090

Keywords:

հեղինակային իրավունք, հարակից իրավունքներ, կատարում, կատարողներ, մտավոր սեփականություն

Abstract

Հոդվածը նվիրված է մտավոր սեփականության իրավունքի համակարգում կատարումների դերի
ուսումնասիրությանը: Տասնամյակներ շարունակ լայնորեն քննարկվում է այն հարցը, թե արդյոք
կատարումները է պետք պաշտպանվեն հեղինակային իրավունքի, թե հարակից իրավունքների համակարգով:
Այս հարցին պատասխանելու համար հոդվածում նախ քննարկվում են հեղինակային իրավունքի օբյեկտների
պաշտպանության չափանիշները: Հոդվածում կատարված եզրակացությունը այն է, որ կատարումները ունեն
բոլոր անհրաժեշտ հատկանիշները հեղինակային իրավունքով պաշտպանության համար: Սակայն
նախընտրելի է պահպանել առկա ստատուս քվոն և պաշտպանել կատարումները հարակից իրավունքների
համակարգի շրջանակում` հաշվի առնելով կատարումների յուրահատկությունները: Բացի դրանից հոդվածը
վեր է հանում այն դեպքերը, երբ կատարումները կարող են պաշտպանվել ինչպես հեղինակային
իրավունքով, այնպես էլ հարակից իրավունքներով:

Author Biography

Մարիամ Այվազյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2022-11-11