ԴԵՊԻ ԾՈՎ ԱԶԱՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2022.94.202

Keywords:

միջազգային ծովային իրավունք, ներմայրցամաքային պետություններ, ինքնիշխանություն, դեպի ծով հասանելիության իրավունք, տարանցման իրավունք

Abstract

Միջազգային ծովային իրավունքում ներմայրցամաքային պետությունների իրավունքների ապահովման հիմնախնդիրն արտահայտված է բաց ծովի ազատության և պետությունների ինքնիշխանության սկզբունքների ընդգծված հակադրմամբ: Հոդվածում վերլուծվում է միջազգային ծովային իրավունքում բաց ծովի ազատության և ինքնիշխանության սկզբունքների բովանդակությունը, ինչպես նաև ներկայացվում է ներմայրցամաքային պետությունների՝ դեպի ծով ազատ հասանելիության իրավունքի իրացման համար անհրանհրաժեշտ նախադրյալները: Հոդվածում համեմատական վերլուծության են ենթարկվում ներմայրցամաքային պետությունների իրավունքներին վերաբերող կոնվենցիաները, այդ թվում ՝ քննարկվում են դեպի ծով ազատ հասանելիության իրավունքի բովանդակության փոփոխությունները։ Աշխատանքում քննարկվում են միջազգային ծովային և միջազգային տնտեսական իրավունքում տարանցման իրավունքի առանձնահատկությունները։ Ուսումնասիրության արդյունքում եզրակացություններ են արվում միջազգային ծովային իրավունքում ինքնիշխանության սկզբունքի գերիշխող ազդեցության նվազեցման մասին:

Author Biography

Արթուր Աբովյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ

Downloads

Published

2023-02-21