ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.95.148

Keywords:

զինվորական ծառայություն, զինծառայողների սոցիալական պաշտպանություն, զինծառայողների սոցիալական երաշխիքներ, զինծառայողների բնակարանային պայմանների բարելավում, զինծառայողի վարձակալած բնակելի տարածության դիմաց փոխհատուցում, զինծառայողի վարձակալած բնակելի տարածության վճար, զինծառայողի ընտանիքի անդամների կատեգորիաներ

Abstract

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեկնարկով և դրան հաջորդած պատերազմներով պայմանավորված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինհաշմանդամների, զինվորական կենսաթոշակառուների սոցիալական իրավունքների հետ կապված հարցերը ձեռք են բերել մեծ կարևորություն և մշտապես գտնվել պետական հոգածության ներքո։

Հոդվածը քննարկում է զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման, ինչպես նաև մշտական բնակության վայրից դուրս վարձակալած բնակելի տարածության դիմաց փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարցերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այն չափանիշներին, որոնց հիման վրա գնահատվում է ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիքը, զինծառայողի  ընտանիքի որոշակի կատեգորիայի անդամներին, որոնք հաշվի են առնվում պայմանագրային զինծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելիս։ Բացի այդ, ուսումնասիրվել են Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց ըստ ընտանիքի կազմի դրամական փոխհատուցման չափերը և այլ հարցեր։

Կատարված վերլուծությունների արդյունքում վեր են հանվել խնդրո առարկա հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում առկա թերությունները, բացերը, անորոշությունները և հակասությունները, որոնց վերացման, լրացման և հետագա կատարելագործման ուղղությամբ արվում են համապատասխան առաջարկություններ։

Author Biography

Արտակ Ասատրյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի
ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Downloads

Published

2022-05-31