ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SL/2023.97.005

Keywords:

տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություներ, բնական ռեսուրսների համայնքային կառավարում, շրջակա միջավայրի համայնքային կառավարում, համայնքների խոշորացում

Abstract

Ապակենտրոնացման վերաբերյալ գիտական հետազոտությունները և քաղաքական դիսկուրսը մեծամասամբ ճանաչում են տեղական համայնքների կարևորությունը շրջակա միջավայրի դեգրադացիայի կանխարգելման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ապահովման գործում՝ միաժամանակ ընդլայնելով համայնքների օգուտները: Տեղական ինքնակառավարումը կարողությունների և հանրային ծառայությունների  մատուցման բնագավառում Հայաստանում տասնամյակներ շարունակ անարդյունավետ է իրականացվել: Ինը հարյուր տասնհինգ համայնք  վաթսունչորս համայնքի մեջ միավորելու՝ համայնքների միավորման պետական քաղաքականության նպատակներից մեկն այդ անարդյունավետության հաղթահարումն էր, համայնքների տնտեսական, ֆինանսական և բնապահպանական օգուտների բարելավումը՝ բնական ռեսուրսների հասանելիության և շրջակա միջավայրի պահպանության ընդլայնված հնարավորությունների ապահովման միջոցով:

Գիտական և քաղաքական բանավեճի լույսի ներքո, և հիմնվելով մեծածավալ էմպիրիկ տվյալների վրա՝ այս աշխատությունն առաջին անգամ գնահատում է Հայաստանում բնական ռեսուրսների և բնապահպանական կառավարման ապակենտրոնացման իրական վիճակը:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ ապակենտրոնացումը քննարկվող ոլորտում առաջ է ընթանում շատ դանդաղ տեմպերով, և համայնքների միավորման բարեփոխումը նկատելի ազդեցություն չի ունեցել ստատուս քվոյի վրա, քանի որ ապակենտրոնացման կարգավորման, կարողությունների և հաշվետվողականության բացերը շարունակում են մնալ  չլուծված:

Author Biographies

Օլիմպիա Գեղամյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ,
ԵՊՀ՝ Ա.Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի
գիտաուսումնական կենտրոնի ղեկավար,
իրավաբանական գիտությունների թեկնածու

Գոռ Սամվել

ԵՊՀ՝ Ա.Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի
գիտաուսումնական կենտրոնի ծրագրի շրջանակներում
ասոցացված հետազոտող, իրավ. գիտ. դոկտոր

Հեղինե Գրիգորյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ՝ Ա.Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի
գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող,
իրավաբանական գիտությունների թեկնածու

Էլյանորա Մաթևոսյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ,
տնտեսագիտության թեկնածու

Downloads

Published

2024-01-12