ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՀՀ ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2022.93.113Keywords:
հանցագործությունների բազմակիություն, հանցագործությունների համակցություն, քրեական օրենսդրություն, նոր քրեական օրենսգիրք, քրեաիրավական նորմերի մրցակցությունAbstract
Մեկ անձի կողմից մի քանի հանցագործությունների կատարումը պետության կողմից հատուկ վերաբերմունք է պահանջում: Նման հանցավոր դրսևորումներին հակազդելու անհրաժեշտությունը պայմանավորում է քրեական իրավունքի մրցակցության գիտական և գործնական զարգացումը։ Քրեաիրավական նորմերի մրցակցություն կարող է առաջանալ քրեաիրավական հարաբերությունների տարբեր փուլերում և միայն դրանց ճիշտ գնահատումը կարող է ապահովել հանցավոր արարքի կամ արարքների ճշգրիտ որակումը և բացահայտումը: Այս առումով նորամուծություն է այս ինստիտուտի ամրագրումը և քրեաիրավական նորմերի մրցակցության հասկացության սահմանումը ՀՀ քրեական նոր օրենսգրքում։ Հեղինակը նախ անդրադարձել է նորմերի մրցակցության բովանդակային բազմազանությանը, ապա փորձել տալ համապատասխան որակումները դրանց դեպքում: Հեղինակը բարձր է գնահատում ՀՀ նոր քրեական օրենսգրքում հատուկ մասով նախատեսված քրեաիրավական նորմերի մրցակցության վերաբերյալ տեղ գտած օրենսդրական կարգավորումները՝ նշելով, որ այդ կարգավորումները կարող են նպաստել գործնականում առաջացող խնդիրների լուծմանը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.