ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԷՎՈԼՈՒՑԻԱՆ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2022.94.187

Keywords:

քրեակատարողական համակարգ, դատապարտյալների իրավական վիճակ, դատապարտյալների դասակարգում, դատապարտյալնի վերասոցիալականացում

Abstract

Ներկայացվող հոդվածի շրջանակներում փորձ է արվում ուսումնասիրել պատիժների կատարման քրեակատարողական տարբերակումը և անհատականացումը, ինչպես նաև դրա ամրագրման էվոլուցիան: Հատկանշական է նշել, որ Հայաստանի Հանրապետության անկախության պայմաններում հասարակական կյանքի ժողովրդավարացման և մարդու իրավունքների լիարժեք իրավական հայեցակարգի որդեգրման ազդեցության տակ տեղի ունեցող խորն իրավական բարեփոխումների ուղղություններից մեկը դարձավ քրեակատարողական քաղաքականության վերանայումը և օրենսդրության բարեփոխումները:

Ներկայացվող հոդվածում խոսվում է նաև 2022 թ. հունիսի 15-ին ընդունված ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի մասին, որը կատարելագործեց քրեակատարողական օրենսդրության մեջ քրեակատարողական իրավունքի սկզբունքների ամրագրման ու իրավական կարգավորման իրավաբանական տեխնիկան:

Author Biography

Ռոզա Աբրահամյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, ասպիրանտ

Downloads

Published

2023-02-21