ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.070Keywords:
Կրոնի ազատություն, համոզմունքի ազատություն, կրթության իրավունք, ծնողների իրավունք, երեխայի շահ, երեխայի լավագույն շահ, երեխայի ընդհանուր շահ, իրավունքների իրացում, մարդու իրավունքներAbstract
Ժամանակակից աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության և կրթության իրավունքների ներդաշնակ իրացման հետ կապված առաջանում են նորանոր մարտահրավերներ և խնդիրներ, որոնք պահանջում են առավել արդյունավետ, մարդու իրավունքների վրա հիմնված լուծումներ, կամ գոյություն ունեցող լուծումների արդիականացում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ ոչ միշտ է հնարավոր հավասարակշռել կրոնի ազատության և կրթության իրավունքների իրացումը:
Չնայած ենթադրյալ հակասությունների բազմազանությանը, գտնում ենք, որ դրանց հաղթահարման տեսանկյունից առաջնային է ձևակերպել այն սկզբունքը, որի կիրառմամբ պետք է լուծվեն հնարավոր խնդիրները: Միևնույն ժամանակ, նման մոտեցումն առաջացնում է այն հարցադրումը, թե որն է այն սկզբունքը կամ չափանիշը, որով անհրաժեշտ է առաջնորդվել կրոնի ազատության իրավունքի և կրթության իրավունքի միջև առերևույթ հակասությունների առաջացման պարագայում:
Ուստի, սույն աշխատանքի շրջանակում նպատակ է դրված, չխորանալով կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի և կրթության հստակ սահմանումների մեջ, անդրադառնալու ծնողների (խնամակալների, երբեմն նաև՝ երեխաների) կրոնի ազատության իրավունքի և երեխաների կրթության իրավունքի հարաբերակցման հնարավոր խնդիրներին և ձևակերպել նշված խնդիրների լուծման ուղիները:
Սույն աշխատանքում ամփոփված վերլուծությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ կրոնի ազատության իրավունքի և երեխաների կրթության իրավունքի հարաբերակցման հնարավոր խնդիրները և ենթադրյալ հակասություններն անհրաժեշտ է լուծել երեխայի լավագույն շահի (երեխայի շահ, երեխայի ընդհանուր շահ) սկզբունքի համատեքստում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.