ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲՆՈՐՈՇՄԱՆ ՏԵՍԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.95.026

Keywords:

կոռուպցիա, կաշառակերություն, կոռուպցիայի դեմ պայքար, իշխանության չարաշահում, պաշտոնական դիրքի չարաշահում, շահի կամ օգուտի ստացում, հակակոռուպցիոն ռազմավարություն

Abstract

Հոդվածը նվիրված է կոռուպցիայի բնորոշման տեսագործնական հիմնախնդիրների բացահայտմանը, որի դիտարկումը գիտական հարթության շրջանակներում կարող է  էական նշանակություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացն առավել առարկայական և արդյունավետ դարձնելու հարցում: Կոռուպցիայի՝ որպես հասարակության իրավական ինստիտուտների կայունությունն ու իմունիտետը թուլացնող խնդիրների ամբողջության բովանդակության բացահայտումը այդ խնդիրների հաղթահարման կարևոր երաշխիք է:

Կոռուպցիայի դեմ պայքարի մշակման ռազմավարական տարբեր փաստաթղթերի ուսումնասիրումը վկայում է կոռուպցիայի միասնական և ընդհանուր բնորոշման բացակայության մասին, ինչը մի շարք դեպքերում բարդացնում է գործադրված պայքարի գրանցած արդյունքների գնահատման գործընթացը, ուստի կոռուպցիայի բնորոշման տեսագործնական հիմնախնդիրներին կատարված անդրադարձը բխում է հենց վերոնշյալ խնդիրների առկայությունից: Տեսական գրականության և իրավական ակտերի կարգավորումների համալիր ուսումնասիրման արդյունքում հոդվածում վեր են հանվել այն բաղադրիչները, որոնք առանցքային դերակատարում ունեն կոռուպցիայի բնորոշման հարցում: Այդ բաղադրիչների շարքում են շահի կամ օգուտի հետապնդումը, արդարության խաթարումը, համաձայնությունը շահ կամ օգուտ ստանալու/տալու ուղղությամբ, դիրքի չարաշահումը, համակարգային բնույթը: Վերոնշյալ բաղադրիչների հաշվառման և դրանց բովանդակության բացահայտման լույսի ներքո էլ ներկայացվել է կոռուպցիայի սահմանումը:

Author Biography

Հասմիկ Հակոբյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ

ՀՀ Սահմանադրական դատարան, գլխավոր մասնագետ

Downloads

Published

2023-05-30