ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.95.033Keywords:
հանրային իշխանություն, գործառույթի պատվիրակում, աուդիտորական գործունեություն, մասնագիտացված կառույց, հանրային իրավունքի իրավաբանական անձ, անուղղակի պետական կառավարումAbstract
Ոչ պետական մարմինների կողմից հանրային իշխանական գործառույթ իրականացնելը վաղուց տարածված է, սակայն դրան առնչվող բազում իրավական հարցեր շարունակում են պահանջել համարժեք խորությամբ հետազոտություններ։ Աշխատանքում փորձ է արվել ոչ պետական մարմինների կողմից հանրային իշխանական գործառույթ իրականացնելու առնչությամբ որոշ հիմնախնդիրներ առաջ քաշել՝ ներկայացնելով այն աուդիտորական գործունեության օրինակով։
Հոդվածում ներկայացվում է աուդիոտորական գործունեության ոլորտում իշխանական գործառույթներով օժտված մասնագիտացված կառույցի հետ կապված նոր կարգավորումները։ Քննարկելով այս սուբյեկտի իրավական կարգավիճակը՝ հեղինակը բնորոշում է այն իբրև «անորոշ»՝ նկատի ունենալով, որ լիարժեքորեն հանդես չի գալիս որպես հանրային կամ մասնավոր իրավունքի սուբյեկտ։ Ըստ հեղինակի՝ առկա կարգավորումները ստեղծել են մրցակցության և մասնավոր միավորումներին հարկադրաբար անդամագրվելու արգելքի խախտման ռիսկեր։
Ըստ հեղինակի՝ իշխանական լիազորությունների փոխանցման ինստիտուտը, առանձնանալով ընդգծված կարևորությամբ, դեռևս չի դարձել խորքային և համալիր իրավակարգավորման առարկա, իսկ իրավիճակային գործնական լուծումներն առերևույթ խոցելի են: Հետևաբար հետազոտության առարկա ինստիտուտը հայրենական իրավական համակարգում դեռևս կայացման փուլում է գտնվում, ինչն էլ կանխորոշում է առաջնային խնդիր համարել համազոր ուսումնասիրություններ կատարելը, առկա բացերն ու թերությունները վերահանելը, ապա նոր օրենսդրական կարգավորումներ նախատեսելը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.