ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.089Keywords:
կառավարման հատուկ ռեժիմ, խորհրդարանական վերահսկողություն, կառավարման հատուկ ռեժիմի երկարաձգում, կառավարման հատուկ ռեժիմի դադարեցում, արտակարգ դրություն, կառավարման հատուկ ռեժիմի հայտարարման մասին որոշումAbstract
Հոդվածը նվիրված է կառավարման հատուկ ռեժիմի պայմաններում անհրաժեշտ սահմանադրական երաշխիքների ուսումնասիրմանը։ Հոդվածում հեղինակը քննարկում է այնպիսի լրացուցիչ սահմանադրական երաշխիքների սահմանման անհրաժեշտությունը, որոնք կապահովեն բավարար վերահսկողություն գործադիրի նկատմամբ և կկանխեն գործադիր իշխանության կողմից իշխանության չարաշահման վտանգը։
Մասնավորապես, հոդվածի շրջանակներում քննարկվել է վարչաիրավական հատուկ ռեժիմի պայմաններում գործադիր իշխանության լիազորությունների իրականացման նկատմամբ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության իրականացման հնարավորություն ապահովող լրացուցիչ երաշխիքների սահմանման անհրաժեշտությունը և դրանց բովանդակության բացահայտման խնդիրը։ Կատարված վերլուծության արդյունքում հեղինակը հանգել է այն եզրակացության, որ Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական վերահսկողության կառուցակարգը պետք է կիրառվի ոչ միայն արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելիս, այլև նշված որոշումներում իրավունքների և ազատությունների սահմանափակումների ծավալը մեծացնելու, նոր միջոցառումներ և միջոցներ նախատեսելու նպատակով լրացումներ և փոփոխություններ կատարելիս, որոնց ընդունման անհրաժեշտության հիմնավորումը և հիմքում ընկած տեղեկատվությունը յուրաքանչյուր դեպքում պետք է ներկայացվի Կառավարության կողմից` ապահովելով կառավարման հատուկ ռեժիմի շրջանակներում նախատեսվող միջոցառումների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացումը։
Հեղինակը հոդվածում անդրադարձ է կատարել նաև կառավարման հատուկ ռեժիմի պայմաններում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ կատարելու և հնարավորինս սեղմ ժամկետներում կառավարման առավել խիստ հատուկ ռեժիմն առավել մեղմով փոխարինելու անհրաժեշտությանը։ Սույն աշխատանքի շրջանակներում հեղինակը քննարկել է նաև կատավարման հատուկ ռեժիմի տևողության և երկարաձգման վերաբերյալ որոշ հարցեր։
Կատարված վերլուծության արդյունքում սույն հոդվածի շրջանակներում կատարվել են մի շարք եզրահանգումներ և առաջարկներ։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.