ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.95.019Keywords:
վարչական ակտի կատարման կասեցում, դատական պաշտպանության իրավունք, վարչական ակտի կատարելիություն, օրենքի արդյունավետություն, իրավունքների պաշտպանության արդյունավետություն, վարչական ակտի կատարում, դատական պաշտպանության նախնական միջոցներAbstract
Դատական պաշտպանության հիմնարար իրավունքն ու վարչական ակտի կարևորագույն հատկանիշներից մեկը՝ կատարելիությունը, վարչական ակտերի՝ դատական կարգով վիճարկման գործընթացում որոշակի իրավիճակում ու պահի անխուսափելիորեն բախվում են։ Այս գործընթացում օրենքի արդյունավետության հիմնարար սկզբունքի և վարչական ակտը վիճարկող անձի իրավունքների պաշտպանության միջև արդյունավետ հավասարակշռության ապահովմանն է միտված վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը։ Չնայած այս հանգամանքին՝ վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտի էությունը թե' տեսական մակարդակում, թե' իրավակիրառ պրակտիկայում դեռևս համարժեք չի ընկալվում։
Սույն գիտական հոդվածում դատական պաշտպանության հիմնարար իրավունքի, Եվրոպայի խորհրդի հանձնարարականների և Սահմանադրական կարգավորումների համատեքստում բացահայտվում է «վարչական ակտի կատարման կասեցում» հասկացության բաղադրատարրերի էությունը և այդ հասկացության իրավական բովանդակությունը։ Արդյունքում հեղինակը եզրահանգում է, որ վարչական ակտի կատարման կասեցումն իր հիմնական նպատակին՝ հայցվորին անհամաչափ վնաս պատճառելը կանխելուն և դատարան դիմելու պահին առկա դրության պահպանմանը կարող է ծառայել միայն այն դեպքում, եթե դրա իրավական մեկնաբանությունն ապահովի վարչական ակտի կատարման կասեցման դեպքում դատարան դիմելու պահին առկա փաստացի և իրավական դրության պահպանումը։ Նշվածը հիմք ընդունելով՝ գիտական հոդվածում բացահայտվում է քննարկվող ինստիտուտի էությունը և տրվում դրա բնորոշումը։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.