ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՅՑԻ ՏԱՐՐԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.95.076Keywords:
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց, հայցի հիմք, հայցի առարկա, հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն, հայցի անհատականացման միջոցներ, իրավասու մարմին, in rem հայց,Abstract
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առանձնահատկություններով պայմանավորված հայցի տարրերը տարբերակված դրսևորում ունեն։ Հայցի անհատականացման գործնական նշանակության համատեքստում ներկայացվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի անհատականացման չափանիշները՝ վերլուծելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները։ Հոդվածում վեր են հանվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի տեսակի առանձնահատկությունները և այլ հայցերից տարբերակելու ուղենիշերը: Հայցի փաստական հանգամանքների շրջանակները ճիշտ որոշելը կարևոր նշանակություն ունի ապացուցման ենթակա փաստերի որոշման և հայցի հիմնավորվածության գնահատման համատեքստում։ Հոդվածում ուսումնասիրվել են ուսումնասիրության ընթացքում վեր հանված հայց հարուցելու հիմքերը և հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքները, որի հիման վրա վեր են հանվել դրանց տարբերությունները։ Հոդվածում կարևորվել է հայցի հիմքում ոչ միայն գույքի ձեռքբերումը օրինական եկամուտներով չհիմնավորող փաստերի ներառումը, այլ նաև հանցավոր գործունեության հետ այդպիսի գույքի ձեռքբերման առնչությունը հավաստող փաստերի դիտարկումը՝ հաշվի առնելով Օրենքի նպատակը և Օրենքով պահպանվող շահը: Հաշվի առնելով, որ նման հայցերի ներկայացումը նորույթ է դատական պրակտիկայում՝ հոդվածում կատարված եզրահանգումները և առաջարկությունները ուղենիշ կարող են լինել իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.