ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.95.049Keywords:
սպառող, զբոսաշրջային օպերատոր, զբոսաշրջային գործակալ, զբոսաշրջային փաթեթ, համապարտ պատասխանատվություն, զբոսաշրջային գործունեություն, կոլիզիոն-իրավական կարգավորումAbstract
Հոդվածում հեղինակը քննարկում է զբոսաշրջային փաթեթների խթանման և իրացման կապակցությամբ զբոսաշրջային օպերատորի և գործակալի միջև ծագող հարաբերությունների հայրենական օրենսդրական կարգավորման բացերը և սպառողի առջև վերջիններիս քաղաքացիական պատասխանատվության տարանջատման հիմնախնդիրները:
Զբոսաշրջային գործունեության սուբյեկտներից յուրաքաչյուրի գործունեության բովանդակության և նպատակների ուսումնասիրության արդյունքում հեղինակը եզրակացնում է, որ չնայած վերջիններիս կարգավիճակային և գործառութային որոշ տարբերություններին` առկա են մի շարք իրավական նախադրյալներ զբոսաշրջային ծառայությունների մատուցման պարտավորության խախտման դեպքում նրանց համապարտ պատասխանատվության համար:
Միևնույն ժամանակ հեղինակն անդրադառնում է արտասահմանյան զբոսաշրջային օպերատորի կողմից ձևավորված և հայրենական զբոսաշրջային գործակալի կողմից խթանվող և իրացվող զբոսաշրջային փաթեթների համար պատասխանատվության առանձնահատկություններին և դրա կոլիզիոն-իրավական կարգավորման որոշ հարցերի:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.