ԻՐԱԶԵԿՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՁԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.96.125Keywords:
իրազեկված համաձայնություն, բժշկական օգնություն և սպասարկում, ֆիզիկական անձեռնմխելիություն, հոգեկան անձեռնմխելիություն, կենսաբժշկական հետազոտություն, բժշկական միջամտություն, Օվիեդոյի կոնվենցիա, բժշկական համակարգի հաշտարարAbstract
Բժշկական գիտությունը մշտապես զարգանում է, և այս էվոլյուցիան չի կարող տեղի ունենալ առանց կենսաբժշկական հետազոտությունների, որոնցում ներգրավված են մարդկային մասնակիցները:
Աշխատանքը նվիրված է կենսաբժշկական հետազոտություններ իրականացնելիս կլինիկական փորձարկումները, բժշկական միջամտությունները անձի իրազեկված համաձայնությամբ իրականացնելու անհրաժեշտությանը և պարտադիրությանը` անկախ անձի տարիքից կամ իրավունակությունից, ինչպես նաև իրազեկված համաձայնության բովանդակության բացահայտմանը։
Իրազեկված համաձայնությունը ենթադրում է անձի ինքնավարություն, այսինքն՝ գործողությունների կատարում կշռադատված որոշմամբ, որը հիմնված է իրավասու բուժաշխատողի կողմից հասկանալի լեզվով տրամադրված ամբողջական, օբյեկտիվ և մատչելի տեղեկատվության վրա, որն այս դեպքում դրսևորվում է որպես բժշկական միջամտություն կամ բժշկական տեղեկատվություն ստանալու կամ դրանից հրաժարվելու ազատությամբ, որի արդյունքում էլ բացառվում է առանց անձի համաձայնության վերջինիս նկատմամբ որևէ ֆիզիկական կամ հոգեկան միջամտության իրականացումը:
Միջազգային փորձի ուսումնասիրության համաձայն իրազեկված համաձայնություն ստանալու գործուն մեխանիզմ է բժշակական համակարգի հաշտարարի ինստիտուտի ներգրավումը այդ գործընթացին, ինչը դյուրին է դարձնում անձի կողմից իրեն տրամադրված տեղեկատվության ընկալումը, միաժամանակ խնայում է բուժօգնություն իրականացնող անձի ժամանակը, որը կարող է ծախսվել բուն բուժօգնության իրականացման գործընթացի վրա:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.