ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/S&L/2023.95.005Keywords:
Իրավունք, իրավական հնարավորություն, իրական իրավական հնարավորություն, ձևական իրավական հնարավորություն, ընդհանուր (վերացական) իրավական հնարավորություն, մասնավոր իրավական հնարավորություն, փաստացի իրավական հնարավորություն, անհրաժեշտ իրավական հնարավորություն, պատահական իրավական հնարավորություն, իրավական իրականություն, սոցիալական իրականություն, իրավական երևույթ, իրավունքի կենսագործում, իրավունքի փիլիսոփայությունAbstract
Իրավական հնարավորությունների հիմնական տեսակների վերլուծության անհրաժեշտությունն ունի կարևոր մեթոդաբանական նշանակություն մի շարք պատճառներով: Մասնավորապես, վերլուծության ընթացքում դիտարկվում և վեր են հանվում այն իրավական նախադրյալները, որոնք ընկած են իրավական երևույթների և իրողությունների զարգացման օրինաչափությունների հիմքում և, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում պարզել իրավունքի և օրենքի արդյունավետ կենսագործման կառուցակարգերը: Միաժամանակ, իրավական հնարավորությունների առանձին տեսակների տարանջատումն ունի կարևոր գործնական նշանակություն մարդու իրավունքների և ազատությունների ապահովման համար: Հոդվածում հեղինակը՝ հիմնվելով տարբեր իրավական հնարավորությունների ընդհանուր հատկանիշների և բնութագրերի վրա, իրավական հնարավորությունները դասակարգում է հետևյալ հիմնական տեսակների՝ անհրաժեշտ և պատահական, իրական և ձևական, ընդհանուր (վերացական) և մասնավոր, ինչպես նաև փաստացի իրավական հնարավորություններ:
Թվարկված իրավական հնարավորությունները հեղինակը դիտարկում է իրավունքի փիլիսոփայության և իրավաբանական պրակտիկայի (իրավունքի կենսագործման) սերտ փոխհարաբերության տեսանկյունից, ինչպես նաև, օգտագործելով ՀՀ օրենսդրության մեջ տեղ գտած սահմանադրաիրավական նորմերի օրինակը, հատուկ ուշադրություն է դարձնում իրավունքում ընդհանուր (վերացական) և մասնավոր հնարավորությունների հարաբերակցության հիմնախնդրին:
Հոդվածում ներկայացված եզրակացության համաձայն՝ իրավական հնարավորությունների հիմնական տեսակների խորը վերլուծությունը թույլ է տալիս կառավարել տեսականի՝ որպես հնարավորության և փորձնականի՝ որպես իրականության վերածման գործընթացը՝ համապատասխան հասարակական հարաբերություններում առավել օպտիմալ և արդյունավետ իրավակարգավորման կառուցակարգերի ներդրման եղանակով:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Պետություն և իրավունք
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.