ՎԵՐԱԴԱՍ ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂ ԴԱՏԱԽԱԶԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ "ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ" ԴԵՄ ՔՆՆԻՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՈՐՈՇ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Authors

  • Արսեն Մարտիրոսյան The Prosecutor General's Office of the RA

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2020.87.095

Keywords:

հսկող դատախազ, վերադաս դատախազ, քննիչ, քննչական բաժնի պետ, քննիչի դատավարական ինքնուրույնություն, առարկություն, մեղադրական եզրակացություն, քննչական խումբ

Abstract

Հոդվածը նվիրված է վերադաս դատախազի կողմից հսկող դատախազի ցուցումների, որոշումների դեմ քննիչի կողմից ներկայացված առարկությունները լուծելու քրեադատավարական հիմնախնդիրներին: Հոդվածի շրջանակներում առաջին հերթին քննարկման առարկա է դարձվել այն հարցը, թե արդյոք քննիչը իրավասու է գրավոր առարկություն ներկայացնել հսկող դատախազի բոլոր ցուցումների, որոշումներ դեմ, թե՝ ոչ, ինչպես նաև դրանց քննարկման և լուծման կապակցությամբ վերադաս դատախազի լիազորությունների հիմնահարցը:

Հոդվածի շրջանակներում քննարկվել է նաև հսկող դատախազի կողմից քննչական բաժնի պետի որոշումները վերացնելու իրավասության հիմնահարցը և առաջարկվել է օրենսդրորեն այն նախատեսել, միաժամանակ քննչական բաժնի պետին իրավունք վերապահել դրա հետ համաձայն չլինելու դեպքում վերադաս դատախազին գրավոր առարկություն ներկայացնելու:

Downloads

Published

2020-12-03