Տեղեկատվություն կարդացողների համար
«Պետություն և իրավունք» ամսագիրը նշված խորագրով հրատարակվում է 1998 թվականից: Այն «Իրավունք և օրինականություն» ամսագրի իրավահաջորդն է: «Պետություն և իրավունք» ամսագրի հիմնադիրներն են ՀՀ իրավաբանների միությունը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Ամսագիրը հրատարակվում քառամսյակը մեկ՝ տարեկան երեք համար:
Ամսագրում հրատարակվում են տեսական, գիտական և գործնական նշանակության հոդվածներ և նյութեր: Ամսագիրը գրանցված է ԲՈԿ-ում:
Ամսագրում հիմնականում հարատարակվում են ՀՀ իրավաբանների միության անդամ իրավաբան գիտնականների, ասպիրանտների, ինչպես նաև արտասահմանյան իրավաբան գիտնականների և պրակտիկ իրավաբանների հոդվածները:
Ամսագրում հրատարակվում են նաև հիմնադիրների կողմից կազմակերպվող գիտագործնական գիտաժողովների նյութերը: