ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՆՈՐՈՇ ԳԾԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.354Բանալի բառեր:
Republic of Armenia, rural resettlement, regional differences, characteristic features, Ararat, Shirak, Gugark, Utik, Sevan, Vayk, ZangezurԱմփոփում
Լեռնային տարածքներն ու երկրներն առանձնանում են համեմատաբար փոքր տարածքի սահմաններում ինչպես գյուղական տարաբնակեցման ձևերի և համալիրային (տեղական) տիպերի բազմազանությամբ, այնպես էլ առանձին բնակավայրերի, դրանց խմբերի ու գյուղական տարաբնակեցման բնույթի ու արտաքին պատկերի տարածքային մեծ տարբերություներով, առանձնահատկություններով և բնորոշ գծերով: Այս իմաստով բացառություն չէ, և տիպիկ օրինակ է ՀՀ-ն, որը մակերևույթի բնույթով տիպիկ լեռնային երկիր է: Հոդվածում վեր են հանվել ՀՀ գյուղական բնակչության և բնակավայրերի և դրանց ընդհանրության՝ գյուղական տարաբնակեցման տարածքային տարբերությունները, առանձնահատկությունները և բնորոշ գծերը: Արարատ, Շիրակ Գուգարք (Լոռի), Ուտիք (Տավուշ), Սևան (Գեղարքունիք), Վայք և Զանգեզուր (Սյունիք) բնատնտեսական շրջանների և մարզերի կտրվածքով տրվել է ՀՀ գյուղական տարաբնակեցման տարածքային տարբերությունների և բնորոշ գծերի համալիր աշխարհագրական վերլուծություն: ՀՀ գյուղական տարաբնակեցման տարածքային տարբերությունների և բնորոշ գծերի բացահայտումն ունի ոչ միայն գիտաճանաչողական, այլ նաև կիրառական կարևոր նշանակություն՝ ՀՀ առանձին տարածքների-մարզերի, տարծաշրջանների, համայնքների ու բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման, կառավարման և տարածաշրջանային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար:
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.