ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴԵՍՏԻՆԱՑԻԱՅԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հեղինակներ

  • Գ․Փ․ Ալեքսանյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2020.54.3.203

Բանալի բառեր:

geographical space, tourism destination, territory, geotory

Ամփոփում

Հոդվածում համեմատություն է կատարվում «զբոսաշրջային դեստինացիա» հասկացության մեկնաբանություններից բխող ընկալումների միջև։ Զբոսաշրջային դեստինացիան ներկայացվում է որպես զբոսաշրջության զարգացման առանցքային բաղադրիչ, որպես այդ զարգացումն ամփոփող, համակարգող, կրող և արտահայտող տարածական համակարգ։ Զբոսաշրջային դեստինացիան դիտարկվում է որպես այնպիսի տարածական հիմք, որն ինքն իրենով համարվում է զբոսաշրջային ռեսուրս և իր մեջ պարունակում է զբոսաշրջային ռեսուրսներ։ Այս համատեքստում, հոդվածում տեսականացվում է զբոսաշրջային դեստինացիայի աշխարհագրական հիմքերը և հիմնավորվում են դրա պրակտիկ նշանակության/դրսևորումների իմաստավորման բաղադրիչները։ Հոդվածում տրվում են հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյո՞ք զբոսաշրջային դեստինացիան աշխարհագրական տարածության տարատեսակ է և ինչպիսի՞ տարատեսակ է։

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2020-12-25

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴԵՍՏԻՆԱՑԻԱՅԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. (2020). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 54(3 (253), 203-210. https://doi.org/10.46991/PYSU:C/2020.54.3.203

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները