| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հոդվածում քննարկվում են միջին յուրայի հասակի ապարանի հրաբխանստվածքային հաստվածքի (շերտախմբի) երկրաբանական կառուցվածքի հիմնահարցերը։ Վերլուծելով գրականության նյութը հեղինակը ցույց է տալիս, որ նախկինում կազմված երկրաμանական քարտեզներում և դրանց կտրվածքներում Ապարանի սերիան ճիշտ չի ներկայացված` առկա են բազմաթիվ շերտագրական և կառուցվածքային հակասություններ, իսկ Վ․ Աղամալյանի կողմից առաջ քաշված երկրաբանատեկտոնական մոդելը փաստացի իրավիճակը չի արտացոլում։ Ըստ հեղինակի՝ Ապարանի շերտախումբը հրաբեկորային նյութից և լավային հոսքերից կազմված միմյանց հաջորդաբար հերթափոխվող (ֆլիշանման) ներդաշնակ, հարավարևլյան ուղությամբ թեքված մոնոկլինալ կառույց է, որը շերտագրական աններդաշնակությամբ տեղադրված է մինչքերմբիի փոխակերպային համալիրի վրա:
Հոդվածում քննարկվում են ՀՀ լեռնային շրջաններում բնական երևույթների և անտրոպոգեն ազդեցության հետևանքով առաջացած էկոլոգիական ռիսկերի հիմնախնդիրները՝ ժամանակակից զարգացման տեսանկյունից, ինչպես նաև ուսումնասիրված են տարμեր էկոլոգիական իրավիճակներ նկարագրող մասնավոր մոդելներ: Պարզված են նախադրյալները ներմուծելու էկոլոգիական ռիսկերի այն ցուցանիշները, որոնք թույլ կտան կատարելագործել բնական արհավիրքների սոցիալական, տնտեսական և էկոլոգիական հետևանքների և դրանց սիներգետիկ ազդեցության նվազեցման եղանակները:
Վերջին տարիներին հրաբխային ապակու ուսումնասիրության ոլորտում ամենակիրառելին և պրակտիկն է համարվում շարժական ռենտգենային ֆլուորեսցենցիայի եղանակը: Չնայած վերջինիս հուսալիությանը և վերջին տարիներին աճող պահանջարկին հատկապես օբսիդիանի ուսումնասիրման ոլորտում՝ Հայաստանի աղբյուրները վերը նշված եղանակով ուսումնասիրվել են հաշված աշխատանքների շրջանակներում: Ցանկացած այդ թվում՝ հնագիտական հրաբխային ապակե նմուշն իր ծագման աղբյուրին վերագրելու համար առաջին հերթին պետք է ստեղծվի երկրաբանական նմուշների բազա, որն իր մեջ կներառի նմուշներ տարածաշրջանի բոլոր աղբյուրներից: Այս աշխատանքը Հայաստանի օբսիդիանի ուսումնասիրության և նրանց երկրաքիմիական առանձնահատկությունների որոշման ևս մեկ փորձ է, որի վերջնական նպատակն է տարածաշրջանի օբսիդիանի աղբյուրների անալիտիկ բազայի ստեղծումը հետագայում մի շարք հնավայրերից պեղված նյութի վերագրումը երկրաբանական աղբյուրներին:
Աշխատանքում ուսումնասիրվել և գնահատվել է հանրապետության բնատնտեսական կարևոր շրջանի՝ Արարատյան գոգավորության մթնոլորտային տեղումների ներտարեկան բաշխման օրինաչափությունները: Տեղումների ներտարեկան բաշխման հարցերը քննարկվել և ուսումնասիրվել են ինչպես ամսական, այնպես էլ սեզոնային և տարեկան կտրվածքներով: Հաշվի առնելով տարածաշրջանի բնակլիմայական առանձնահատկություններն և տեղումների կիրառական նշանակությունը՝ առանձնացվել են նաև տաք կամ վեգետացիոն, շոգ և ցուրտ, նաև ջրառատ սեզոնները:
Հոդվածում կատարվել է Կոտայքի մարզի գյուղական տարածքների սոցիալ-տնտեսաաշխարհագրական վերլուծություն: Քննարկվել են 1831–2015 թթ. մարզի գյուղական բնակչության և բնակավայրերի ձևավորման, շարժընթացի և ժամանակակից վիճակին վերաբերվող հարցեր: Կարևորվել է մարզի գյուղական տարաբնակեցման կառուցվածքում տեղի ունեցած փոփոխություններն՝ ըստ բնակավայրերի մարդաքանակի, բնակչության բնակավայրերի ծովի մակարդակից ունեցած բարձրության բաշխվածության, ինչպես նաև՝ գյուղական բնակավայրերի արտադրական մասնագիտացման և սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները:
Աշխատանքում վերլուծվում են գեոէկոլոգիա գիտության տեսական հիմքերը և դրանցում առկա գիտական հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկվում և հիմնավորվում են գեոէկոլոգիայի մեթոդաμանական որոշ հիմնադրույթներ։
Հոդվածում ներկայացված է ՀՀ հյուսիսային երեք մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ) ռելիեֆի բարձրաչափական գոտիների ռեկրեացիոն գնահատումը: Գնահատումն իրականացնելու համար կազմվել է հետազոտվող տարածքի խոշորամասշտաբ քարտեզ, որի վրա առանձնացվել են բարձրաչափական գոտիները և ռեկրեացիոն օբյեկտներն՝ ըստ այդ գոտիների: Գնահատման համար կառուցվել է սանդղակ:
Հոդվածում քննարկվում է այգեգործության մասնագիտացված գոտիների ձևավորմանը նպաստող սկզբունքները և գործոնները, լեռնային պտղաբուծության և խաղողագործության զարգացման հնարավորությունները ՀՀ գյուղատնտեսական գոտիներում: Հիմնավորվում են լանջերի, լեռնահովիտների վրա այգեգործության ռացիոնալ տեղաμաշխման և գոտիական մասնագիտացման սոցիալ-տնտեսական և ագրոէկոլոգիական խնդիրները:
Հոդվածում փաստական և վիճակագրական տվյալների վերլուծության և ամփոփման հիման վրա տրվել են ՀՀ լեռնային և բարձր լեռնային տարածքներում վերջին երեք տասնամյակների ընթացքում տարաμնակեցման շարժընթացի առկա միտումները, վեր են հանվել դրանց հետ կապված հիմնախնդիրները: Հետազոտությունը կատարվել է մշտական և առկա, գյուղական և քաղաքային բնակչության, գյուղական բնակավայրերի մարդաշատության, ինչպես նաև ըստ բարձրության գոտիների բնակչության տեղաբաշխման կտրվածքով:
Հոդվածում ներկայացված են ՀՀ տարածքում մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի աշխատանքի սկզբունքները և հետազոտման արդյունքները: Ներառված են տեղեկություններ ցանցի կիրառման ոլորտների, ինչպես նաև բազային կայանների ցանցի և քվազիգեոիդի մոդելների համատեղ կիրառման մասին: Հետազոտությունը ևս մեկ անգամ ապացուցում է այս տեխնոլոգիայի արդյունավետությունը և առավելությունն ավանդական եղանակների նկատմամբ: Հոդվածում ներկայացված թվային տվյալները ստացվել են դաշտային չափումների և դրանց վերլուծության արդյունքում: Վերջիներիս համեմատումը միջազգային տվյալների հետ ցույց է տալիս, որ գործող բազային կայանների ցանցը համապատասխանում է միջազգային նորմերին և ստանդարտներին, ինչն էլ ապահովում է ցանցի կիրառմամբ կատարված հետազոտությունների հավաստիությունը: