ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հեղինակներ

  • Գոռ Փ․ Ալեքսանյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան https://orcid.org/0000-0001-5083-9443
  • Սեյրան Ռ․ Սուվարյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.2.163

Բանալի բառեր:

culture, tourism, experiences, experience economy, experiential tourism, sustainable tourism, Republic of Armenia

Ամփոփում

Հոդվածում ներկայացվում է մշակութային ժառանգության վրա հիմնված փորձառական զբոսաշրջության (ՄԺՀՓԶ) արտադրանքներ և ծառայություններ առաջարկող ՀՀ-ում գործող ձեռնարկությունների բիզնես գործունեության առանձնահատկությունները և առաջարկվում է նմանատիպ գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար ինտեգրված բիզնես գործունեության կառուցվածքի բովանդակություն։ Վերջինս հիմնված է հետազոտության շրջանակներում ընտրված ձեռնարկությունների փորձի ուսումնասիրության վրա՝ ըստ նրանց բնութագրող հետևյալ առանցքային գործոնների՝ գործունեության բնագավառ, ծառայություններ, մարկետինգային մոտեցումներ, ֆինանսավորման միջոցներ, հաջողության առանցքային գործոններ և մարտահրավերներ, ապագայի զարգացման ներուժ։ ՄԺՀՓԶ ՀՀ-ում զարգացման առանցքային բջիջներ համարվում են այդ ոլորտում գործող ձեռնարկությունները։ Վերջիններս այն սոցիալական օրգանիզմն են, որոնց ճիշտ կառավարման և համապատասխան աջակցության առկայության դեպքում, կարող են դառնալ այս զբոսաշրջության երկարաժամկետ զարգաց-ման հիմք։ Այդ իսկ պատճառով էլ՝ անհրաժեշտություն է առաջանում համակարգված կերպով ներկայացնել ՄԺՀՓԶ մեջ ներառված ձեռնարկությունների զբոսաշրջային ծառայությունների և առաջարկների համակարգը և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընդհանրացված մոդելը։ Անհրաժեշտ է ընդգծել, որ ՄԺՀՓԶ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում ներառում է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսներ, որոնք հիմնականում առաջարկում են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության վրա հիմնված փորձառություններ:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-07-17

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. (2024). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 58(2 (263), 163-169. https://doi.org/10.46991/PYSU:C.2024.58.2.163

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները