ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՈԼԻԹԱՅԻՆ ՏՈՒՖԵՐԻ ԴԵՐԸ ՊՈՐՏԼԱՆԴ ՑԵՄԵՆՏԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հեղինակներ

  • Շահեն Վ․ Խաչատրյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան
  • Եղիս Քեհեյան Հռոմի Սապիենցա համալսարան, Իտալիա
  • Տիրուհի Գ․ Մկրտչյան ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.100

Բանալի բառեր:

Zeolite tuff, Portland cement, clinker, strength

Ամփոփում

Հոդվածում ներկայացված են ՀՀ Շիրակի մարզի Լեռանցք հանքավայրի ցեոլիթային տուֆերի պոզոլանային հատկությունների ուսումնասիրությունների արդյունքները: Լաբորատոր փորձարկումների շնորհիվ պարզվել է, որ ցեմենտի կլինկերին ցեոլիթային տուֆերի 5–20% հավելումը 28 օրերի ընթացքում ցեմենտաքարի ամրությունը բարձրանում է 21–24%-ով, ինչը պայմանավորված է ցեոլիթի պոզոլանային հատկություններով: Կլինկերի հիդրատացման ժամանակ ցեոլիթը կալցիումի հիդրոքսիդը վերափոխում է կալցիումի հիդրոսիլիկատի, արդյունքում՝ մոտ 40%-ով կանխվում է կալցիումի հիդրոքսիդի լվացումը ցեմենտաքարից, մյուս կողմից՝ ապահովում ցեմենտաքարի ամրության մեծացումը: Պարզվել է նաև, որ ցեոլիթային տուֆերի հավելումը մեծացնում է ցեմենտի խտությունն ու կրճատում կապակցման սկզբնական և ավարտի տևողությունը:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-08-25

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՈԼԻԹԱՅԻՆ ՏՈՒՖԵՐԻ ԴԵՐԸ ՊՈՐՏԼԱՆԴ ՑԵՄԵՆՏԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. (2025). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(2 (266), 100-108. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.100

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները