ԿԱՐՃ ԵՎ ԱՐԱԳԱՀՈՍ ԼԵՌՆԱՅԻՆ ԳԵՏԵՐԻ ՀԻԴՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Հեղինակներ

  • Լիանա Ա․ Մարգարյան Էկոլոգիական անվտանգության լաբորատորիա, ԵՊՀ Քիմիայի գիտահետազոտական կենտրոն, Երևան, Հայաստան https://orcid.org/0009-0007-4493-5106

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.034

Բանալի բառեր:

water quality, hydrochemical, self-purification capacity, river

Ամփոփում

Գետերը բնութագրվում են բնական ինքնամաքրման կարողությամբ, որը սահմանվում է որպես ջրաէկոհամակարգերի ունակություն՝ ֆիզիկական, քիմիական և կենսաքիմիական գործընթացների միջոցով չեզոքացնելու աղտոտիչները։ Ջրային միջավայրում աղտոտիչների կայունությունը պայմանավորված է այս գործընթացների համակցված ազդեցությունից, որոնք միասին բնորոշում են ջրային միջավայրի ինքնամաքրման ներուժը՝ ունակությունը: Այնուամենայնիվ, այս կարողությունը դինամիկ է, այլ ոչ թե ստատիկ՝ փոփոխվելով սեզոնի, գետի հատվածի և մարդածին ճնշման ազդեցության ներքո: Երբ բնական ջրային համակարգում աղտոտիչի կոնցենտրացիան գերազանցում է կրիտիկական շեմը, ինքնամաքրման ունակությունը կարող է զգալիորեն նվազել՝ հանգեցնելով էվտրոֆիկացիայի և էկոհամակարգի դեգրադացիայի: Չնայած, ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման աճող կարևորությանը, գետերի ինքնամաքրման ունակության գնահատման քանակական մոտեցումները մնում են սահմանափակ և մեծ մասամբ նախատեսված չեն լեռնային տիպաբանությամբ գետերի համար: Այս գետերը բնութագրվում են արագահոսությամբ, ջրի ցածր ջերմաստիճանով, լուծված թթվածնի բարձր կոնցենտրացիաներով և ձնհալի ու տեղումների ռեժիմների հետ կապված սեզոնային արտահայտված փոփոխականությամբ: Հիդրոմորֆոլոգիական և հիդրոկենսաբանական բաղադրիչների համեմատ, ինքնամաքրման հիդրոքիմիական ունակության բաղադրիչը կարող է ավելի հեշտությամբ քանականորեն և արդյունավետորեն գնահատվել՝ գետի տարբեր հատվածների ու սեզոննների համար: Սույն ուսումնասիրության շրջանակներում առաջարկվում է լեռնային գետերի ինքնամաքրման հիդրոքիմիական ունակության քանակական գնահատման նոր մեթոդ: Այն ներառում է հիդրոքիմիական ցուցանիշների սեզոնային մոնիթորինգի տվյալներով գնահատում՝ հաշվի առնելով նաև գետային հոսքի տվյալները: Գնահատման ժամանակ անհրաժեշտ հիդրոքիմիական ցուցանիշները դասակարգվում են երկու կատեգորիայի՝ պարտադիր հիմնական և օժանդակ ցուցանիշներ: Առաջարկվող մեթոդի վավերացումն իրականացվել է Հայաստանի գետերի օրինակով, ըստ որի ցույց է տրվել ներկայացուցչականության և կիրառելիության բարձր մակարդակ: Առաջարկվող մոտեցումը նպաստում է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը, աջակցում է կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը և ապահովում է էվտրոֆիկացիայի վաղ նախազգուշացմանը, որն մեծ նշանակություն ունի քաղցրահամ ջրերի համաշխարհային սակավության պայմաններում:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-14

Թողարկում

Բաժին

Գիտաժողովի նյութեր

Ինչպես մեջբերել

ԿԱՐՃ ԵՎ ԱՐԱԳԱՀՈՍ ԼԵՌՆԱՅԻՆ ԳԵՏԵՐԻ ՀԻԴՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, Special Issue N1 (270), 34. https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.034

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները