ՀՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ, ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԱՏՀ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Հեղինակներ

  • Ռուբեն Ս․ Մովսեսյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան https://orcid.org/0009-0007-5428-7675
  • Վահան Մ․ Մանուկյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան https://orcid.org/0009-0002-1885-6651
  • Կարեն Խ․ Մանուկյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան https://orcid.org/0009-0004-7346-0793

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.137

Բանալի բառեր:

gold, polymetallic mineralization, porphyry copper deposits, ore-controlling structures, GIS analysis, geochemical and geophysical characteristics, mineral exploration

Ամփոփում

Աշխատանքում քննարկվում են Հայաստանի Հանրապետության Լոռու, Ստեփանավանի և Փամբակ-Ծաղկունյաց հանքային շրջանների սահմաններում ոսկեբեր, բազմամետաղային և պղինձպորֆիրային հանքավայրերի որոնողական աշխատանքների արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Տարածքի երկրաբանական կառուցվածքի, գրավիմետրական, աերոմագնիսաչափական և երկրաքիմիական հետազոտությունների նյութերի, ինչպես նաև ԱՏՀ (GIS) տեխնոլոգիաների կիրառման հիման վրա բացահայտվել են էնդոգեն հանքայնացումը վերահսկող հիմնական գործոնները։ Ճշգրտվել են մի շարք խզումային խախտումների դիրքը, առանձնացվել են թաքնված օղակաձև և աղեղնաձև կառուցվածքները, և հաստատվել է դրանց կապը հայտնի հանքային օբյեկտների տեղաբաշխման հետ։ Ցույց է տրվել ոսկեբեր, բազմամետաղային և պղինձ-պորֆիրային հանքայնացման դրսևորումների տարածական կապը որոշակի գրավիմետրական անոմալիաների, խոշոր խզումային գոտիների և տարբեր կազմի ինտրուզիվ համալիրների հետ։ Առանձնացվել են նոր հեռանկարային տարածքներ՝ մանրամասն որոնողահետախուզական աշխատանքների իրականացման համար, և տրվել է դրանց հանքային ներուժի նախնական գնահատականը։ Ստացված արդյունքները կարող են օգտագործվել հանքայնացման կանխատեսման, ինչպես նաև հետագա երկրաբանակահետախուզական աշխատանքների ուղղությունների հիմնավորման նպատակով։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-04

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ՀՀ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ, ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԱՏՀ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 60(2 (269), 137-147. https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.137

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները