ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ԴԵՐԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հեղինակներ

  • Մերի Վ․ Վարդանյան Բրյուսովի անվան պետական ​​համալսարան, Երևան, Հայաստան https://orcid.org/0009-0002-3240-9479
  • Իվան Գ․ Գաբրելյան Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, Երևան, Հայաստան
  • Սամվել Խ․ Պիպոյան Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, Երևան, Հայաստան; Խ. Աբովյանի անվան Հայկական պետական ​​մանկավարժական համալսարան, Հայաստան https://orcid.org/0000-0002-2307-4948

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.451

Բանալի բառեր:

botanical garden, tourism, tourism professional, ecological competence, flora and fauna

Ամփոփում

Բուսաբանական այգիները դիտարկվում են ոչ միայն որպես կենսաբազմազանության պահպանման և հանգստի (ռեկրեացիայի) կենտրոններ, այլև որպես նշանակալի կրթական ու գիտական հարթակներ, որոնք զգալի ներուժ ունեն զբոսաշրջության ոլորտի մասնագետների պատրաստման գործում։ Սույն հետազոտության նպատակն է բացահայտել բուսաբանական այգիների դերը զբոսաշրջային կրթության մեջ՝ դրանց արդյունավետ ինտեգրման նախադրյալների և հնարավորությունների վերլուծության միջոցով։ Հետազոտության շրջանակներում դիտարկվում է Հայաստանի Հանրապետության բուսաբանական այգիների բուսական և կենդանական աշխարհի  բազմազանությունը, ինչպես նաև ընդգծվում է դրանց ուսումնասիրման ու դիտարկման նշանակությունը զբոսաշրջության ոլորտի ապագա մասնագետների պատրաստման գործընթացում։ Հետազոտության մեջ հիմնավորվում է բուսաբանական այգիների կարևոր դերը ուսանողների էկոլոգիական և բնապահպանական գիտելիքների խորացման, ինչպես նաև նրանց մասնագիտական կարողությունների զարգացման գործում, ինչը նպաստում է կայուն զբոսաշրջության զարգացմանը։ Բուսաբանական այգիների ինտեգրումը կրթական ծրագրերում բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը և միաժամանակ ապահովում էկոլոգիական պատասխանատվությամբ օժտված ու բնության մասին գիտելիքների ամուր հիմք ունեցող մրցունակ մասնագետների պատրաստումը:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակների կենսագրությունները

  • Իվան Գ․ Գաբրելյան, Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, Երևան, Հայաստան

    Կենսաբանական գիտությունների դոկտոր, առաջատար գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի պալեոբուսաբանության բաժնի վարիչ, Երևան, ՀՀ

  • Սամվել Խ․ Պիպոյան, Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, Երևան, Հայաստան; Խ. Աբովյանի անվան Հայկական պետական ​​մանկավարժական համալսարան, Հայաստան

    Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող, Երևան, ՀՀ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-04

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ԴԵՐԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 60(2 (269), 451-461. https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.451

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները