ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՆՈՐՈՇ ԳԾԵՐԸ

Հեղինակներ

  • Ակսել Հ․ Պոտոսյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Երևան, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.354

Բանալի բառեր:

Republic of Armenia, rural resettlement, regional differences, characteristic features, Ararat, Shirak, Gugark, Utik, Sevan, Vayk, Zangezur

Ամփոփում

Լեռնային տարածքներն ու երկրներն առանձնանում են համեմատաբար փոքր տարածքի սահմաններում ինչպես գյուղական տարաբնակեցման ձևերի և համալիրային (տեղական) տիպերի բազմազանությամբ, այնպես էլ առանձին բնակավայրերի, դրանց խմբերի ու գյուղական տարաբնակեցման բնույթի ու արտաքին պատկերի տարածքային մեծ տարբերություներով, առանձնահատկություններով և բնորոշ գծերով: Այս իմաստով բացառություն չէ, և տիպիկ օրինակ է ՀՀ-ն, որը մակերևույթի բնույթով տիպիկ լեռնային երկիր է: Հոդվածում վեր են հանվել ՀՀ գյուղական բնակչության և բնակավայրերի և դրանց ընդհանրության՝ գյուղական տարաբնակեցման տարածքային տարբերությունները, առանձնահատկությունները և բնորոշ գծերը: Արարատ, Շիրակ Գուգարք (Լոռի), Ուտիք (Տավուշ), Սևան (Գեղարքունիք), Վայք և Զանգեզուր (Սյունիք) բնատնտեսական շրջանների և մարզերի կտրվածքով տրվել է ՀՀ գյուղական տարաբնակեցման  տարածքային տարբերությունների և բնորոշ գծերի համալիր  աշխարհագրական վերլուծություն: ՀՀ գյուղական տարաբնակեցման տարածքային տարբերությունների և բնորոշ գծերի բացահայտումն ունի ոչ միայն գիտաճանաչողական, այլ նաև կիրառական կարևոր նշանակություն՝ ՀՀ առանձին տարածքների-մարզերի, տարծաշրջանների, համայնքների ու բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման, կառավարման և տարածաշրջանային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-04

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՆՈՐՈՇ ԳԾԵՐԸ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 60(2 (269), 354-363. https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.354

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները