Banber Erevani hamalsarani. Tntesagitut'yun.
| E - ISSN | : | 2738-2648 |
| P - ISSN | : | 2579-2946 |
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ում եւ հանրապետության այլ գիտակրթական հաստատություններում կատարվող գիտական աշխատանքները, զգալի տեղ է հատկացվում հայագիտական հարցերին: Հանդեսին աշխատակցում են նաև ՀՀ գիտական հաստատությունների, Սփյուռքի և արտերկրի ճանաչված գիտնականներ:
Հոդվածում դիտարկվում են հասարակության սոցիալական անվտանգության հիմնախնդիրները միգրացիոն գործընթացների ազդեցության համատեքստում, հիմնավորվում է երկարաժամկետ, համալիր, համակարգային միգրացիոն քաղաքականության ձևավորման և իրականացման անհրաժեշտությունը: Նյութը կառուցված է դեդուկտիվ տրամաբանությամբ՝ հետժամանակակից սոցիալական իրականության առանձնահատկության բացահայտումից դեպի սոցիալական անվտանգության նորացված ըմբռնում փոփոխական ու բազմաբնույթ սոցիալական համակարգում և ճկուն ու դինամիկ սոցիալ-տնտեսական տարածության պայմաններում՝ հասարակական և անձնային զարգացման վրա միգրացիոն վարքագծի ազդեցության բացահայտում:
Տասնամյակներ շարունակ Եվրոպայում ներգաղթյալների իրավական, սոցիալական և քաղաքական ինտեգրման վերաբերյալ ընթացող հանրային և քաղաքական քննարկումները լույս են սփռում կոլեկտիվ ինքնությունների կառուցվածքի վրա: Այդ քննարկումները ներառում են Եվրոպայի՝ որպես մշակութային միավորի, ազգության և կառուցվածքի մասին հիմնարար հարցեր: Ի տարբերություն մոնոմշակութային միավորների հայեցակարգերի, բազմամշակութայնության տեսական մոտեցումները ակադեմիական դիսկուրսներում քննարկվում են որպես ասիմիլացիայի հայեցակարգերի այլընտրանք՝ շեշտելով հասարակություններում և նրանց միջև մշակութային բազմազանության անցյալը և ներկան: Պատկանելության համընդհանուր զգացման զարգացման փոխարեն կիզակետում են պահվում ազգային կամ բազմազգ պետությունների լիբերալ դեմոկրատիաների վերանայումը, փոքրամասնությունների խմբերի և նրանց իրավունքների ճանաչմանն աջակցումը: Բազմամշակութայնության հայեցակարգերը դիտարկվում են տարբեր մակարդակներում: Ակադեմիական շրջանակներում քննական մոտեցումները փաստարկում են, որ բազմամշակութային մոտեցումները վերցնում են մշակույթները որպես տարբեր միավորներ, որոնք չեն համապատասխանում հասարակությունների բազմազանությանը: Գերիշխող հանրային և քաղաքական դիսկուրսներում հայտարարված «բազմամշակութայնության անկումը» վկայում է ողջ Եվրոպայում ինքնության քաղաքականության մեջ կարևոր տեղաշարժերի մասին: Ըստ հետազոտական արդյունքների այս դիսկուրսները պահանջում են ենթարկում դոմինանտ խմբերի նորմատիվ սկզբունքներին, որոնք ի դեմս իրենց տեսնում են երաշխավորներ ազգային և սոցիալական համախմբման համար: Ի հավելումն, միգրացիոն քաղաքականությունների նոր օրինակներ են ձևավորվում՝ հիմնված «լավ» և «վատ» բազմազանության տարբերակումների վրա:
Ժամանակակից սոցիալական հարաբերությունները մեծ բազմազանություն են ենթադրում, բայց դա բազմազանություն է իշխանության և անհավասարության համընդհանուր հարաբերությունների ներսում, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը խորացավ: Սոցիալական աշխարհագրության և սոցիալսպատիալ կարգի վերասահմանումը ընթացքի մեջ էր: Հետևաբար միգրացիոն հետազոտության օգտագործումը սոցիալական փոխակերպման ժամանակակից գործընթացի ընդհանուր հասկացման համար շատ կարևոր է: Մասնավորապես, շատ կարևոր է վերլուծել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում երիտասարդ ներգաղթյալների հետ: Հոդվածում ուսումնասիրվում է ներկա իրավիճակը՝ Իտալիայում երիտասարդ ներգաղթյալների ինտեգրման ազդեցությունը: Սույն ուսումնասիրության ընթացքում որդեգրված միջմասնագիտական մոտեցումը նպատակ ունի հետազոտել երիտասարդ ներգաղթյալների սոցիալական փոխազդեցությունը և դրա ազդեցությունը իտալական հասարակության վրա:
Հոդվածում ներկայացված են զարգացման խանգարմամբ երեխաներով ընտանիքներում աղքատության կրիտիկական գործոնների և նրանցում հատուկ կրթության դերի ուսումնասիրությանն ուղղված հետազոտության արդյունքները: Խորհրդային ժամանակների գաղափարախոսությունն օրինականացնում էր «աղքատության հավասարությունը» կյանքի ցածր, բայց կայուն ստանդարտների միջոցով: ԽՍՀՄ փլուզումից հետո պետական ռեֆորմների ազատականացումը մեծացրեց հասարակության մեջ տնտեսական բևեռացումը: Զարգացման խանգարումով երեխաներ դաստիարակող ընտանիքների համար աղքատությունը դարձավ ակնհայտ: Հենվելով գիտական տեքստերի հիմնարար և ժամանակակից ուսումնասիրությունների արդյունքների վրա և կիրառելով միջմասնագիտական մոտեցում, հոդվածում առանձնացվել է կրիտիկական երեք գործոն՝ «ԿԳ», որոնք կառուցվածքայնացնում են աղքատությունը նման ընտանիքներում. ֆինանսական անբարեհաջողության ԿԳ, սոցիալական «բացառման և հատուկ կրթության ինստիտուցիոնալ պրակտիկայի» ԿԳ, «մարդկային ռեսուրսների և ընտանեկան կապիտալի» ԿԳ: ԿԳ-ներն իրենց բնույթով բազմաչափ են: Յուրաքանչյուր գործոնի բազմաչափությունը դրսևորվում է նրանում, որ նրանցից յուրաքանչյուրը ներառում է մի շարք ենթագործոններ, որոնք միաժամանակ առկա են տարբեր մակարդակներում. Մակրո- (կառավարման համակարգ), մեզո- (սոցիալ-մշակութային և հատուկ կրթություն), միկրո- (ընտանիք), որոնք միմյանց հետ կապված են բարդ կապերով, և առանձնահատուկ ձևով կառուցվածքայնանում են յուրաքանչյուր ընտանիքում: Այդ բոլոր գործոնները կրիտիկական նշանակություն ունեն զարգացման շեղումով երեխաներ ունեցող ընտանիքների դժբախտությունների և զրկանքների ամբողջական պատկերը հասկանալու համար: Գերիշխող դերը պատկանում է մակրո- կարգի ենթագործոնին՝ կառավարման համակարգին: Հատուկ կրթությունը Մոլդովայում և Ուկրաինայում արմատավորվել է խորհրդային «դեֆեկտոլոգիական կրթական մոդելում», որը երկար ժամանակ նորմավորվում էր սոցիալիստական հումանիզմի սկզբունքով՝ կառուցելով սոցիալական բացառման համատեքստը «դեֆեկտոլոգիական քառակուսու» ձևով, որը դարձավ չիրականացված «ուտոպիայի» սիմվոլիկ արդյունքը: Դրա հետ միասին եվրոպական կրթության մեջ ներառական գործընթացները՝ պայմանավորված նեոլիբերալ ռեֆորմներով, և նոր տեսական մտածողության պակասը, նոր խնդիրներ առաջադրեցին աղքատության կառուցվածքայնացման և վերարտադրության գործում հատուկ կրթության տեղի և դերի մասին:
Հոդվածում համեմատական վերլուծությամբ վեր են հանվում հաղորդակցման բանավոր և գրավոր միջոցների հատկանիշները: Վերլուծվում են գրավոր հաղորդակցման դերի կտրուկ բարձրացման պատճառներն ու հիմքերը գլոբալացվող աշխարհում, որն էլ իր հերթին հիմք է դառնում գրավոր հաղորդակցման սոցիալական շարժման ձևավորման համար: Դուրս է բերվում գրավոր հաղորդակցման նորմերի մշակման անհրաժեշտությունը, հրատապությունն ու կարևորությունը սոցիալական ցանցերի ձևավորման, աճի ու ընդլայնման ժամանակակից պայմաններում:
Սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն ճանաչվելուց ի վեր կասկածի տակ դրվեցին տարածված կարծիքները՝ արդյոք այդ դաշտը լավագույնս սահմանվում է որպես գիտություն, թե արվեստ: Հոդվածում ի մի են բերվում հարցի վերաբերյալ առկա փաստարկները՝ փորձելով հասկանալ Հայաստանում այդ վեճի ապագան: Ներկայումս Հայաստանում սոցիալական աշխատանքի մասնագիտությունը արդեն ճանաչված և ընդունված է լայնորեն, սակայն պրակտիկ գործունեության մեջ գիտական հենքերի բացակայությունը հանգեցրել է որոշակի ճգնաժամի: Հոդվածում մասնավորապես համոզմունք է հայտնվում, որ կրթության և հետազոտությունների զուգակցումն ու դրանց արմատավորումը պրակտիկայում այն ճանապարհն է, որը թույլ կտա առանց վնասելու մասնագիտության արդեն իսկ ձևավորված արվեստականությունն ու ստեղծագործականությունը, ապահովել սոցիալական իրականության հետագա զարգացումը:
The article discusses the problems related to the definitions of Social Work Methods, particularly, the author is attempting to clarify the definitions of classical methods of Social Work - individual social work, social group work and community social work. The author expresses the opinion that in the process of implementation of Social Work profession in Armenia, no clear impression about these methods was formed. Especially in teaching rooms, in publications often the terms social group work method and community social work method are being used without a clear differentiation between cases, when the social worker is working with the group as a client and when he/she is working in the group, as an environment of functioning of individual. Adequately there is no clear understanding of cases, when the community is the client of the social worker and when it is an environment of functioning of the individual or group. The author suggests classifying the traditional methods of Social Work in two ways: 1. group/family and community methods of Social Work, considering that the social worker is working adequately in the group/family, and community and when the client is an individual, the group/family, and community – as an environment. 2. Individual, group/family, and community methods of Social Work, when the client is adequately the individual, the group/family and the community.